12Ապր
Հայտարարություն բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովի վերաբերյալ
«Ամերիաբանկ» ՓԲԸ /այսուհետ՝ «Բանկ»/ Տնօրենների Խորհրդի որոշման հիման վրա հրավիրվել է Բանկի Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողով, որը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 28-ին, Երևանի ժամանակով ժամը 17.30-ին, ք.Երևան, Վազգեն Սարգսյան 2 հասցեում գտնվող «Ամերիաբանկ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակում տեսակոնֆերանսի (Zoom) միջոցով։
Ժողովի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.
- «Ամերիաբանկ» ՓԲԸ դուստր ընկերությունների ստեղծումը
- «Ամերիաբանկ» ՓԲԸ 2021թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունը
- «Ամերիաբանկ» ՓԲԸ 2021թ. զուտ շահույթը
- «Ամերիաբանկ» ՓԲԸ 2021թ. ստացված շահույթի բաշխումը
- Այլ հարց/եր/
«Ամերիաբանկ» ՓԲԸ Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվել է սույն թվականի մարտի 30-ի դրությամբ` Բանկի բաժնետերերի ռեեստրի տվյալների հիման վրա:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովին վերաբերող նյութերի առաքումը Բանկի բաժնետերերին իրականացվել է նյութերը բաժնետերերին անձամբ հանձնելու և/կամ էլեկտրոնային փոստով ուղարկելու միջոցով։