Ամերիաբանկը տարվա նորարար ընկերություն - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
23Հնս

Ամերիաբանկը տարվա նորարար ընկերություն

Հունիսի 19-20-ը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից կազմակերպված «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող տեխնոլոգիական բիզնես ֆորումը լավագույն հարթակն էր բիզնեսի և տնտեսության այլ ճյուղերի երկխոսության համար:

Ֆորումի շրջանակներում Ամերիաբանկը ներկայացված էր իր օնլայն նորարար ծառայություններով՝ օնլայն բանկինգ, մոբայլ բանկինգ, հեռախոսային բանկինգ և կանխիկի մուտքագրման սարքեր: Պրոդուկտները կոչված են պարզեցնել հաճախորդների կողմից իրականացվող գործարքները՝ դարձնելով նրանց առօրյան առավել հարմարավետ:

Բիզնես ֆորումն անցկացվում է 2008թ. սկսած, իսկ այս տարի առաջին անգամ ֆորումի ընթացքում անցկացվեց մրցանակաբաշխություն, որի արդյունքում Ամերիաբանկն արժանացավ «Տարվա նորարար ընկերություն» մրցանակին: «Դիջիբիզնես» մրցանակի հանձնման արարողությունը կատարվեց ԻՏՁՄ վարչության անդամների և ՏՏ ոլորտի այլ ներկայացուցիչների կողմից։

Այս տարի ֆորումին մասնակցում էին հայաստանյան ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ բնագավառները ներկայացնող ընկերություններ, ինչպես նաև պետական կառավարման ոլորտի կազմակերպություններ: