Ամերիաբանկը` ԴիջիԹեք էքսպո-2015-ի մասնակից - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
05Հկտ

Ամերիաբանկը` ԴիջիԹեք էքսպո-2015-ի մասնակից

Ամերիաբանկը հոկտեմբերի 2-4-ը մասնակցեց ԴիջիԹեք էքսպո-2015 տեխնոլոգիական ամենամյա ցուցահանդեսին: Եռօրյա միջազգային ցուցահանդեսում, որը կրում էր «Տոն տեխնոլոգիական հայության համար» խորագիրը, Ամերիաբանկը ներկայացրել է բանկային գործարքներ իրականացնելու հեռակառավարման համակարգերը և բանկի կողմից ներդրված վերջին նորույթները` Օնլայն փոխանցումների համակարգը և TV banking նախագիծը, որն իրականացվում է «Յուքոմ» ընկերության հետ համատեղ: Նշենք, որ առաջին ծառայությունը գործում է սեպտեմբերից, իսկ TV banking-ը կմեկնարկի է նոյեմբերի 1-ից:

Ներկայացված ծառայությունների վերաբերյալ պատմում է Ամերիաբանկի մարկետինգի բաժնի մասնագետ Անի Սահակյանը: