Ամերիաբանկը և CR2 ընկերությունը ներկայացնում են BankWorld համակարգի ներդրման ծրագիրը - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
05Հկտ

Ամերիաբանկը և CR2 ընկերությունը ներկայացնում են BankWorld համակարգի ներդրման ծրագիրը

2015թ. հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ պայմանագրի ստորագրում Ամերիաբանկի և CR2 ընկերության միջև: CR2-ն հեռահար բանկային համակարգերի և ինքնասպասարկման սարքերի համար նորագույն լուծումներ առաջարկող՝ աշխարհի առաջատար ընկերություններից է, որն ունի 100-ից ավել հաճախորդ աշխարհի շուրջ 60 երկրներում: Սա CR2-ի առաջին նախագիծն է Հայաստանում: Պայմանագրի կնքմամբ սկսվում է հեռահար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների նոր BankWorld համակարգի (omnichannel banking platform) ներդրման գործընթացը: Սա կլինի նոր խոսք հայկական ֆինանսական շուկայում, երբ հեռահար սպասարկման բոլոր եղանակները միավորված կլինեն մեկ միասնական հարթակում, ինչը հաճախորդին կապահովի առավելագույն հարմարություն և միանման ստանդարտացված հասանելիություն բոլոր ծառայություններին` հեռավար սպասարկման ցանկացած համակարգից:

CR2-ի կողմից պայմանագիրը ստորագրեց CR2 Գործադիր խորհրդի անդամ, կոմերցիոն տնօրեն Կիեռան Կիլքուլլենը, իսկ հայկական կողմից` Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Պայմանագրի ստորագրումից հետո տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որին մասնակցեցին CR2 Գործադիր խորհրդի անդամ, կոմերցիոն տնօրեն Կիեռան Կիլքուլլենը, Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, Ամերիաբանկի Տնօրինության անդամ, Տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանը, Ամերիաբանկի Տնօրինության անդամ, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը: