Փոփոխվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ Ծանուցում ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին փաստաթուղթը - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
18Նյմ

Փոփոխվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ Ծանուցում ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին փաստաթուղթը

Հարգելի´ հաճախորդ,

Տեղեկացնում ենք, որ  «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը  երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում կատարվել են փոփոխություններ, որոնց հիման վրա փոփոխվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ  Ծանուցում ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին փաստաթուղթը: 01.12.2020թ.-ից երաշխավորված ավանդների փոփոխված չափերը` ստորև. 

Ավանդի արժութային կառուցվածքը անվճարունակ բանկում

 

Եթե նույն բանկում ունեք  
միայն դրամային ավանդ

Եթե նույն բանկում ունեք  
միայն արտարժութային ավանդ

Եթե նույն բանկում ունեք և 
ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ

Եթե դրամային ավանդը 
7 միլիոն ՀՀ դրամից ավել է

Եթե դրամային ավանդը
 7 միլիոն ՀՀ դրամից պակաս է

Ավանդի երաշխավորման 
առավելագույն չափը

16 միլիոն ՀՀ դրամ

7 միլիոն ՀՀ դրամ

 

16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում 
 է միայն դրամային բանկային ավանդը)

7միլիոն ՀՀ դրամ

(երաշխավորվում  է  դրամային

բանկային ավանդն ամբողջությամբ և

արտարժութային բանկային ավանդը՝ յոթ

 միլիոն ՀՀ դրամի և հատուցված
 դրամային բանկային  ավանդի

տարբերության չափով)

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով, այցելել Ամերիաբանկ ՓԲԸ պաշտոնական կայք` www.ameriabank.am կամ Բանկի ցանկացած մասնաճյուղ: Ամերիաբանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում: 

 

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար: