«Ես սիրում եմ Սյունիքը»` հատուկ արշավ Ամերիաբանկի «Կապան» մասնաճյուղի բացման կապակցությամբ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
06Մրտ

«Ես սիրում եմ Սյունիքը»` հատուկ արշավ Ամերիաբանկի «Կապան» մասնաճյուղի բացման կապակցությամբ

Ամերիաբանկի նորաբաց «Կապան» մասնաճյուղը հանդես է գալիս «Ես սիրում եմ Սյունիքը» հատուկ արշավով, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին օգտվել արտոնյալ պայմաններով ծառայություններից: 

Արշավի շրջանակներում թողարկվելու են «Ես սիրում եմ Սյունիքը» տոնական վճարային քարտեր, որոնք հնարավորություն կընձեռեն մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ն օգտվել լրացուցիչ արտոնություններից:

«Ես սիրում եմ Սյունիքը» քարտը տրամադրվում է միայն Ամերիաբանկի «Կապան» մասնաճյուղում ս.թ. մարտի 6-ից մինչև ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում:
Մասնավորապես ֆիզիկական անձանց համար առաջարկվում է.

  • Բոլոր ավանդների համար՝ գործող տոկոսադրույք +1%,
  • Ինտերնետ-բանկ համակարգ՝ 50% զեղչ,
  • «Ես սիրում եմ Սյունիքը» քարտին կից քարտի տրամադրում:

Արշավի շրջանակներում իրավաբանական անձ հաճախորդները ևս կօգտվեն արտոնյալ պայմաններով մի շարք ծառայություններից:

Նշենք, որ Ամերիաբանկի Կոնտակտային կենտրոնը, որը գործում է օրական 24 ժամ՝ առանց տոն և հանգստյան օրերի, կպատասխանի քարտերի հետ կապված բոլոր հարցերին:

Նորաբաց «Կապան» մասնաճյուղը մատուցում է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները, այդ թվում նաև բարձրակարգ ծառայություն Պրեմիում հաճախորդներին: Մասնաճյուղն իր ժամանակակից տեխնիկական հագեցվածության, հարմարավետ դիրքի, և պրոֆեսիոնալ անձնակազմի միջոցով կապահովի հաճախորդներին բարձր մակարդակով սպասարկելու համար անհրաժեշտ պայմաններ: