Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի 2015թ. «Տարվա լավագույն բանկ» Global Finance ամսագրի կողմից - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
17Մրտ

Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի 2015թ. «Տարվա լավագույն բանկ» Global Finance ամսագրի կողմից

Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի` 2015թ. «Տարվա լավագույն բանկ» «Global Finance» հեղինակավոր ամսագրի «Աշխարհի լավագույն զարգացող բանկեր 2015» հատուկ հետազոտության արդյունքում: Արդեն 4-րդ տարին անընդմեջ, սկսած 2012թ.-ից, Ամերիաբանկին արժանանում է ֆինանսական ոլորտում բարձր չափորոշիչ համարվող այս մրցանակին: 

Ինչպես նշում են մրցույթի կազմակերպիչները, «Տարվա լավագույն բանկ» տիտղոսը շնորհվել է Բանկի գործունեությունը բնութագրող մի շարք կարևոր ցուցանիշների հիման վրա, մասնավորապես, հաշվի են առնվել ակտիվների աճը, շահութաբերության մակարդակը, ռազմավարական նշանակության հարաբերությունների հաստատումը, ծառայությունների լայն տեսականին, մրցակցային գնագոյացման ապահովումը և նորարարական լուծումներըը:

«Global Finance»-ի ամսագրի դասակարգմամբ 2015թ.-ի «Տարվա լավագույն բանկ» տիտղոսին արժանացել են նաև այնպիսի խոշոր բանկեր, ինչպիսիք են Wells Fargo-ն (ԱՄՆ), ING-ն (Բելգիա, Հոլանդիա), UBS բանկը (Շվեյցարիա), Ռուսական Sberbank-ը, TBC-ն (Վրաստան) և այլ ֆինանսական կառույցներ: