Հայտնի են «Բանկինգն անհավանական իրավիճակներում» մրցույթի հաղթողները - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
28Հլս

Հայտնի են «Բանկինգն անհավանական իրավիճակներում» մրցույթի հաղթողները

Հուլիսի 28-ին Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում տեղի ունեցավ հունիսի 11-ից մեկնարկած «Բանկինգն անհավանական իրավիճակներում» մրցույթի մրցանակաբաշխությունը: Երեք փուլով կայացած քվեարկության արդյունքում առաջին և երկրորդ տեղը գրաված մասնակիցները` Արթուր Հարությունյանը և Գոռ Նազարյանը ստացան GoPro Hero 4 Silver խցիկ: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է 43 մասնակից՝ 63 աշխատանքով:


Նշենք, որ այսօր Ամերիաբանկը հեռակառավարման համակարգերի բոլոր հնարավոր ուղիներով ծառայություններ մատուցող եզակի բանկերից է Հայաստանում: Այս մրցույթը նպատակ ուներ հանրությանը ներկայացնելու բանկի հեռակառավարման համակարգերի բոլոր ուղղությունները:


Հիշեցնենք, որ մրցույթի շրջանակներում Ամերիաբանկի Facebook-յան էջի միջոցով անհրաժեշտ էր ներկայացնել հեռակառավարման համակարգերով անհավանական իրավիճակներում բանկային գործարքներ իրականացնելու լուսանկարներ, որտեղ պետք է առկա լիներ բանկինգի իրականացման համար օգտագործվող որևէ սարք՝ բջջային կամ ֆիքսված հեռախոս, պլանշետ, շարժական կամ ֆիքսված համակարգիչ:


Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր լուսանկարներն անցել են առաջնային ֆիլտրացիա, և վերջնական արդյունքում ընտրվել է 20 լուսանկար: Ընդ որում, լուսանկարներից 10-ն ընտրվել է Facebook-ում առավելագույն LIKE հավաքած մասնակիցներից (ՀՀ տարածքից ինտերնետին միացած օգտատերերի շրջանում), իսկ մնացած 10-ն ընտրվել է Բանկի բոլոր աշխատակիցների քվեարկության արդյունքով: Հաղթողներն ընտրվել են Բանկի ղեկավարներից և աշխատակիցներից բաղկացած համապատասխան ստեղծագործական խմբի քվեարկության արդյունքներով:

 

unbelievable photo  two boys holding certeficates and present