30Սպտ
Հոկտեմբերից կմեկնարկի Ամերիա Օնլայն և Մոբայլ բանկինգ արշավը
Հոկտեմբերի 1-ից մեկնարկում է Ամերիա Օնլայն և Մոբայլ բանկինգ արշավը, որի շրջանակներում տվյալ համակարգի օգտագործողներին կտրամադրվեն մի շարք արտոնություններ և անակնկալ մրցանակներ Ամերիաբանկի կողմից: Արշավի հիմնական նպատակը Ամերիաբանկի թե' ֆիզիական անձ, և թե' իրավաբանական անձ հաճախորդներին խրախուսելը և կրթելն է` կատարել ոչ թղթային, առցանց գործարքներ, ինչը էականորեն կխնայի հաճախորդի ժամանակը և հնարավորություն կտա բանկին իրականացնել առավել արագ սպասարկում:
Ամերիաբանկի նոր և գործող ֆիզիկական անձ բոլոր քարտապաններին ս.թ. հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը Օնլայն Բանկինգ ծառայությունը կտրամադրվի ընդամենը 1,000 ՀՀ դրամ միացման միանվագ վճարով` այժմ գործող 6,000 ՀՀ դրամի փոխարեն: Ընդ որում, հոկտեմբերի 1-ից մինչև 31-ը Օնլայն և Մոբայլ Բանկինգի համակարգում 5 և ավել գործարք կատարած օգտատերերի միջև կանցկացվի խաղարկություն, որի 3 հաղթողները կստանան Lenovo IdeaPad պլանշետ: Խաղարկության արդյունքների ամփոփումը և մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա նոյեմբերին:
Արշավի շրջանակներում իրավաբանական անձանց Ամերիաբանկը 3 ամսով կտրամադրի Ամերիա Օնլայն Բանկինգի անվճար փորձնական տարբերակ (trial): Կազմակերպությունների ներկայացուցիչների համար հոկտեմբերին նախատեսվում է անցկացնել ճանաչողական դասընթաց, որի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն Ամերիա Օնլայն և Մոբայլ Բանկինգ համակարգի օգտագործման կանոններն ու հնարավորությունները:
Նշենք, որ ակցիան գործելու է մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ:
Ամերիա Օնլայն և Մոբայլ Բանկինգի արշավի շրջանակներում իրականացվող Lenovo IdeaPad-ի խաղարկությունը տեղի կունենա 17.11.2015թ.-ին ժամը՝ 12:00-ին՝ Բանկի Գլխամասային գրասենյակում՝ լրագրողների և Բանկի աշխատակիցների մասնակցությամբ: Հաղթողներ կհամարվեն խաղարկության այն 3 մասնակիցները, ում հերթական համարները Խաղարկության ընթացքում դուրս կբերվեն խաղարկության համար նախատեսված արկղիկից՝ պատահականության սկզբունքով:
Հաղթողների հերթական համարները կհրապարակվեն խաղարկության օրը (17.11.2015թ.) մինչև օրվա ավարտ, Ամերիաբանկի Facebook-ի էջում և www.ameriabank.am կայքում:
Հաղթողները կարող են ստանալ իրենց մրցանակները՝ այցելելով Ամերիաբանկի Գլխամասային գրասենյակ մինչև ս.թ. դեկտեմբերի 14-ը: Հաղթողները չեն կարող ստանալ մրցանակը նշված ժամկետից հետո: