Аmeria Мetatrader համակարգով սպասարկումը դադարեցվում է. առևտրային գործարքները կարող են կատարվել Ameria Global Trading համակարգով - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
02Ապր

Аmeria Мetatrader համակարգով սպասարկումը դադարեցվում է. առևտրային գործարքները կարող են կատարվել Ameria Global Trading համակարգով

Հարգելի' հաճախորդներ

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 29-ից Ամերիաբանկը դադարեցնելու է Аmeria Мetatrader առևտրային համակարգով բրոքերային սպասարկումը: Նշենք, որ Аmeria Мetatrader համակարգով իրականացվող առևտրային գործարքներն առավել արդյունավետ և լրացուցիչ հնարավորությունների ավելի լայն ընտրանիով կարող են իրականացվել Аmeria Global Trading համակարգով, ընդ որում, ոչ միայն Forex գործունեության, այլ նաև միջազգային շուկայում շրջանառվող ամենատարբեր ֆինանսական գործիքներով: Аmeria Global Trading համակարգով սպասարկվել ցանկացող հաճախորդներին Ամերիաբանկը հնարավորինս արագ կաջակցի համապատասխան հաշիվների բացման, տվյալ համակարգին հասանելիության ապահովման, ինչպես նաև փաստաթղթավորման ամբողջ գործընթացի կազմակերպման հարցում` հաճախորդի դիմումի հիման վրա:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010)561111 հեռախոսահամարով կամ այցելել Ամերիաբանկի գլխամասային գրասենյակ աշխատանքային օրերին, ժամը 9:30-17:00: