Ամերիաբանկի պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
06Հլս

Ամերիաբանկի պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան իր կողմից հրապարակած հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ 2016թ.-ի հուլիսի 01-ին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:


Ամերիաբանկի պարտատոմսերի թողարկումը ներառում է 150,000 անվանական, արժեկտրոնային պարտատոմս`100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 6.75% տոկոսադրույքով և 27 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMAMRBB21ER3) բորսայում կշրջանառվեն AMRBB1 բորսայական հապավմամբ:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կայքի «Ֆինանսական գործիքներ» բաժնում: