Էֆեկտիվ վարկեր խելացի բիզնեսի համար - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
05Օգս

Էֆեկտիվ վարկեր խելացի բիզնեսի համար

Հարգելի' հաճախորդներ,

Բիզնեսի արդյունավետ կազմակերպման նպատակով Ամերիաբանկը ԳՀՀ-ի "Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջանակներում առաջարկում է Էֆեկտիվ վարկեր` ծախսերի կրճատման և էներգախնայողության էֆեկտով: Վարկը նախատեսված է էներգաարդյունավետ սարքավորումների և մեքենաների ձեռք բերման, էներգաարդյունավետ ենթակառուցվածքների կառուցման և վերանորոգման, վերականգնող էներգիայի աղբյուրներ օգտագործող նախագծերի ֆինանսավորման համար:
Վարկը տրամադրվում է 1մլն-ից մինչև 500 մլն ՀՀ դրամի չափով, մինչև 5տարի ժամկետով, տարեկան 13,5 % տոկոսադրույքով:

Հավելյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ էֆեկտիվ վարկերի էջում կամ այցելել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ՝ աշխատանքային օրերին ժամը 9:30-17:00, շաբաթ օրերին ժամը 10:00-15:30 (միայն «Շենգավիթ», «Սայաթ-Նովա» և «Կոմիտաս» մասնաճյուղեր), իսկ «Արշակունյաց» և «Երիտասարդական» մասնաճյուղեր կարող եք այցելել ամեն օր` ժամը 10:30-21:30: