Հարգելի´ հաճախորդ
«Ամերիաբանկ» ՓԲԸ ֆիզիկական անձանց խնայողական ավանդի պայմաններում կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտել 2016թ. սեպտեմբերի 22-ից սկսած: Մասնավորապես` եվրոյով խնայողական ավանդի տարեկան անվանական տոկոսադրույքը 1%-ի փոխարեն սահմանվել է 0.5%:
Ուշադրություն
Այն խնայողական անժամկետ ավանդների նկատմամբ, որոնք կնքվել են մինչև 21.09.2016թ. ներառյալ, վերոնշյալ պայմանների փոփոխությունները կիրառելի կլինեն սկսած 2016թ. նոյեմբերի 25-ից:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով կամ այցելել Ամերիաբանկի ինտերնետային կայք` www2.ameriabank.am, Բանկի ցանկացած մասնաճյուղ աշխատանքային օրերին` ժամը 9:30-17:00, շաբաթ օրերին` ժամը 10:00-15:30 (միայն «Շենգավիթ», «Սայաթ-Նովա» և «Կոմիտաս» մասնաճյուղեր), իսկ «Արշակունյաց» և «Երիտասարդական» մասնաճյուղեր կարող եք մոտենալ ամեն օր` ժամը 10:30-21:15:
Շնորհակալություն Ամերիաբանկի ծառայություններից օգտվելու համար:
Հարգանքով՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ