Ցանցային սարքավորումների գնման մրցույթի հրավեր - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
28Դկտ

Ցանցային սարքավորումների գնման մրցույթի հրավեր

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան կազմակերպություններին մասնակցելու «Ամերիաբանկ» ՓԲԸ ք. Երևան, Վ. Սարգսյան 2 հասցեում կառուցվող նոր գրասենյակի համար ցանցային սարքավորումների գնման մրցույթի:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում և ՀՀ տարածքից դուրս գրանցված կազմակերպությունները:
Պահանջվող սարքավորումների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ  (բեռնել և լրացնել):

Առաջարկը, որը պետք է ընդգրկի գինը (հարկերը ներառյալ), մատակարարման ժամկետը, երաշխիքային ժամկետը (արտադրողի կողմից տրված), վճարման պայմանը, անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային տարբերակով մինչև 16.01.2017թ. ժամը 17:00 tenders@ameriabank.am հասցեով:
Մասնակիցներից կարող է պահանջվել նմուշների և հավաստագրերի ներկայացում՝ նախքան ընտրություն կատարելը:
Հարցերի դեպքում մասնակիցները կարող են գրավոր դիմել «Ամերիաբանկ» ՓԲԸ գնումների բաժին tenders@ameriabank.am էլեկտրոնային հասցեով:

Նշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի:

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ք. Երևան 0015, Գր. Լուսավորիչ 9
Հեռ.՝ (+374 10) 561111
ԷԼ. ՓՈՍՏ: TENDERS@AMERIABANK.AM