28Դկտ
Տոն օրերի աշխատանքային գրաֆիկ
Հարգելի' հաճախորդներ,
Սույնով հայտնում ենք Ձեզ, որ Ամերիաբանկի մասնաճյուղերը կգործեն սկսած 09.01.2017թ-ից, բացառությամբ ստորև նշված մասնաճյուղերի, որոնք կգործեն հետևյալ ժամանակացույցով.
- «Արշակունյաց» մասնաճյուղը (Արշակունյաց պ. 34/3, «Երևան Մոլ»առևտրի կենտրոն, 2-րդ հարկ)`
- 31.12.2016թ. ժամը 10:30-17:00,
- 03.01.2017թ. ժամը 13:00-20:00,
- 04.01.2017թ.-ից սկսած` ժամը 10:30-21:15
- «Արշակունյաց պլուս» մասնաճյուղը (Արշակունյաց պ. 34/3, «Երևան Մոլ» առևտրի կենտրոն, 1-ին հարկ՝ Քարֆուր հիպերմարկետի հարևանությամբ)`04.01.2017թ.-ից սկսած ժամը 10:30-21:15
- «Երիտասարդական» մասնաճյուղը (Ա. Իսահակյան 22/8)՝ 05.01.2017թ.-ից սկսած՝ ժամը 10:30-21:15
Նշված օրերին մասնաճյուղերն իրականացնելու են բոլոր տեսակի գործարքները՝ բացառությամբ ՀՀ այլ բանկեր կատարվող և միջազգային փոխանցումների: ՀՀ այլ բանկեր կատարվող և միջազգային փոխանցումների վճարման հանձնարարականներ ընդունելու դեպքում դրանք կիրականացվեն 09.01.2017թ.-ին:
Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերը ֆիզիկական անձ հաճախորդների համար հասանելի կլինեն ոչ աշխատանքային օրերին, սակայն 31.12.2016-02.01.2017թթ. ընկած ժամանակահատվածում իրականացված ավտոմատ հաշվառման ենթակա Ամերիաբանկում գործող հաշիվների միջև գործարքներին ընթացք կտրվի 03.01.2017թ-ին` 03.01.2017թ. գործառնական օրով, իսկ այն գործարքներին, որոնք 03.01.2017թ. չեն հաշվառվի, ինչպես նաև 03.01.2017-08.01.2017թթ. ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներին ընթացք կտրվի 09.01.2017թ.-ին` 09.01.2017թ. գործառնական օրով:
Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերը իրավաբանական անձանց համար չեն գործելու:
Բանկի մասնաճյուղերից դուրս գտնվող վճարային տերմինալները չեն գործելու 31.12.2016-08.01.2017թթ. ընկած ժամանակահատվածում և կրկին կգործեն 2017թ. առաջին աշխատանքային օրը:
Բանկի Կոնտակտային Կենտրոնը 31.12.2016թ.-ին և 02.01.2017թ.-ին կիրականացնի միայն տեղեկատվության տրամադրում՝ առանց գործարքների իրականացման, իսկ 03.01.2017թ.-ից սկսած կիրականացնի նաև գործարքներ՝ բացառությամբ ՀՀ այլ բանկեր կատարվող և միջազգային փոխանցումների: ՀՀ այլ բանկեր կատարվող և միջազգային փոխանցումների վճարման հանձնարարականներ ընդունելու դեպքում դրանք կիրականացվեն 09.01.2017թ.-ին:
Հարգանքով՝
Ամերիաբանկ ՓԲԸ