Ամերիաբանկը կնքեց խոշոր գումարով պայմանագրեր ՎԶԵԲ-ի և IFC-ի հետ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
22Հնվ

Ամերիաբանկը կնքեց խոշոր գումարով պայմանագրեր ՎԶԵԲ-ի և IFC-ի հետ

Ս.թ. հունվարի 21-ին Ազգային պատկերասրահի միջնադարյան որմնանկարների սրահում տեղի ունեցավ Ամերիաբանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Ամերիաբանկի և Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի (IFC) միջև պայմանագրերի կնքման հանդիսավոր արարողությունը: 
Համաձայն պայմանագրի` ՎԶԵԲ-ը 40 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարում Ամերիաբանկի բաժնետոմսերի ձեռքբերման նպատակով: Այս գործարքը տարածաշրջանում բաժնետոմսերի ձեռքբերման խոշորագույն գործարքն է, որը մինչ օրս ստորագրվել է ՎԶԵԲ-ի կողմից:
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն 50 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս փոխառություն է տրամադրել Ամերիաբանկին՝ վերջինիս կապիտալը ավելացնելու նպատակով:

Արարողության ընթացքում ելույթներով հանդես եկան ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը, ՎԶԵԲ ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Նիք Թեսեյմանը, IFC Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տնօրեն Թոմաշ Թելման:

Նշենք, որ Ամերիաբանկը Հայաստանի ֆինանսական համակարգի ամենախոշոր հարկատուն է: Այսօր բանկի ակտիվները գերազանցում են 1մլդ ԱՄՆ դոլարը, որն աննախադեպ է անկախ Հայաստանի բանկային պատմության մեջ: