30Օգս
«Միր» վճարային քարտերն արդեն սպասարկվում են Հայաստանում
Ամերիաբանկը հայտարարում է «Միր» ռուսաստանյան ազգային վճարային համակարգի քարտերի սպասարկման մեկնարկի մասին: Բանկի բոլոր բանկոմատները, ներառյալ մարզերում տեղակայվածները, արդեն սպասարկում են «Միր» վճարային համակարգի քարտերը:
Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի ազգային վճարային համակարգերի («Միր» և «ԱրՔա») ինտեգրման գործընթացում Հայաստանից որպես փոխհաշվարկային բանկ հանդես է գալիս Ամերիաբանկը:
Ամերիաբանկը նախաձեռնել է «Արքա» քարտերի թողարկման գործընթացը, որը հնարավորություն կընձեռի սպասարկվելու Ռուսաստանի Դաշնության անկանխիկ սպասարկման և կանխիկացման կետերում: Շուտով այդ քարտերը Ամերիաբանկում հասանելի կլինեն հաճախորդներին:
Այժմ Ամերիաբանկի կողմից տարվում են ակտիվ աշխատանքներ բանկի POS տերմինալների միջոցով «Միր» քարտերի սպասարկման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ: Արդյունքում` մի շարք հյուրանոցներ, խոշոր առևտրային, ժամանցի և սպասարկման կետեր, որտեղ տեղադրված են Ամերիաբանկի POS տերմինալները, հնարավորություն կունենան սպասարկել «Միր» վճարային համակարգի քարտապաններին:
Հայաստանի և Ռուսաստանի ազգային վճարային համակարգերի ինտեգրումը կնպաստի երկկողմանի զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև կդարձնի առավել ճկուն ու հարմարավետ գործարար և անձնական նպատակներով կատարվող քարտային գործարքները: