Ծանոթացեˊք Ամերիաբանկի կորպորատիվ նորություններին, հարցազրույցներին ու հատուկ առաջարկներին
Այսօր Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ համագործակցության հուշագրի ստորագրում Ամերիաբանկի և ԱՄՆ-ի Գոլդեն Սթեյթ բանկի միջև, որը նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի և Կալիֆորնիայի ընկերությունների և անհատների համար: Հուշագիրը ստորագրեցին Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը և Գոլդեն սթեյթ բանկի փոխնախագահ Վիգեն Ալեքս Հովսեփյանը: Այնուհետև տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որին մասնակցեց նաև Ամերիաբանկի Զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: