17Մրտ
Բացվեց Ամերիաբանկի «Կումայրի» մասնաճյուղը
Մարտի 17-ին, ժ. 12:30-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցավ Ամերիաբանկի «Կումայրի» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Ամերիաբանկի Տնօրինության նախագահ, Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, Տնօրինության անդամ, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը, այլ պաշտոնատար և գործարար այրեր:
Նորաբաց «Կումայրի» մասնաճյուղն առաջարկում է հատուկ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Կումայրի» մասնաճյուղում մինչև 2017թ. հունիսի 30-ը ներառյալ: