13Ապր
Հայտարարություն ավանդի տոկոսադրույքների փոփոխության վերաբերյալ
Հարգելի´ հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ փոփոխվել են խնայողական և «Ամերիա» ավանդի տոկոսադրույքները: Նշված փոփոխությունները կգործեն ս.թ. ապրիլի 17-ից: Ամերիաբանկում գործող ավանդների վրա նոր տոկոսադրույքները կտարածվեն դրանց ժամկետը երկարաձգելիս:
Նոր պայմաններին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված հղումներով.
- Ավանդ «Ամերիա» (Ֆիզիկական անձ հաճախորդների համար)
- «Խնայողական» ավանդի տեղեկատվական ամփոփագիր
- «Ամերիա» ավանդի էջում Կորպորատիվ հաճախորդների համար
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մինչև ս.թ. ապրիլի 16-ը ներառյալ կնքված խնայողական անժամկետ ավանդների նկատմամբ վերոնշյալ պայմանների փոփոխությունները կիրառելի կլինեն սկսած ս.թ. մայիսի 3-ից:
Հարգանքով՝ Ամերիաբանկ: