Հայտարարություն - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
21Ապր

Հայտարարություն

Հարգելի´ հաճախորդ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ իրականացրել է փոփոխություններ ֆիզիկական անձանց տրամադրվող քարտերի, ֆիզիկական անձ հաճախորդներին տրամադրվող ծառայությունների սակագներում, ինչպես նաև իրավաբանական անձ հաճախորդներին տրամադրվող ծառայությունների սակագներում, Բիզնես քարտերի սակագներում:
Փոփոխությունները կիրառելի են ս.թ. ապրիլի 25-ից` բացառությամբ իրավաբանական անձ հաճախորդների համար «Ամերիաբանկ» ՓԲԸ սակագների 4-րդ գլխի 1.3 կետի` Բանկի Երևան քաղաքի գրասենյակներում աշխատակցի կողմից վճարային հանձնարարականի ստեղծման վերաբերյալ, որը կիրառելի է սույն թվականի մայիսի 25-ից:
Փոփոխություններին կարող եք ծանոթանալ՝

  • Ֆիզիկական անձ հաճախորդներին տրամադրվող ծառայությունների սակագներ
  • Ֆիզիկական անձանց տրամադրվող քարտեր
  • Իրավաբանական անձ հաճախորդներին տրամադրվող ծառայությունների սակագներում
  • Բիզնես քարտերի սակագներ

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով կամ այցելել «Ամերիաբանկ» ՓԲԸ ինտերնետային կայք` www2.ameriabank.am, բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ` աշխատանքային օրերին, ժամը 9:30-17:00, շաբաթ օրերին` ժամը 10:00-15:30 («Շենգավիթ», «Սայաթ-Նովա» և «Կոմիտաս» մասնաճյուղեր), իսկ «Արշակունյաց» և «Երիտասարդական» մասնաճյուղեր կարող եք այցելել ամեն օր` ժամը 10:30-21:15:
Շնորհակալություն «Ամերիաբանկ»-ի ծառայություններից օգտվելու համար:

Հարգանքով՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ