25Օգս
HP սերվերային եվ ցանցային սարքավորումների մրցույթի հրավեր (AD-03)
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն հրավիրում է մասնակցելու HP (համալրված պաշտոնական արտոնագրերով) սարքավորումների և կարգաբերումների մատակարարման մրցույթին:
Պահանջվող ապրանքների մասնագրերը կարող են ներբեռնվել այստեղից:
Գնառաջարկը պետք է կազմել ներբեռնված ցուցակի ձևաչափը պահպանելով և նշելով մատակարարման ժամկետները: Առաջարկները կարող են ներկայացվել էլեկտրոնային տարբերակով tenders@ameriabank.am էլ հասցեով` «վերնագիր» դաշտում նշելով HP ՄՐՑՈՒՅԹ AD-03:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2017 թ. սեպտեմբերի 8-ը, ժ. 12:00:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (+37410) 56-11-11 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին` ժամը 10:00-17:00)
Աշխեն Գրիգորյանին (գնումների ավագ մասնագետ):