«Վերնագրի՛ր նկարը» մրցույթ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
10Սպտ

«Վերնագրի՛ր նկարը» մրցույթ

Ամերիաբանկը հայտարարում է «Վերնագրի՛ր նկարը» մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ):  

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Բանկի`www.facebook.com սոցիալական կայքում (Ֆեյսբուք) գրանցված պաշտոնական էջում տեղադրված Մրցույթի մասին հայտարարության մեկնաբանությունների դաշտում ներկայացնել առաջարկվող նկարի համար վերնագիր:  

  • մեկնաբանությունը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.  
  • Մրցույթին մասնակցելու համար տարիքային սահմանափակում չկա: 
  • Մրցույթին մասնակցությունն անվճար է:
  • մեկ անձի /մեկ օգտատիրոջ/ կողմից կարող է ներկայացվել միայն մեկ մեկնաբանություն/վերնագիր:  
  • Մրցույթին ներկայացող մեկնաբանությունները չպետք է պարունակեն վիրավորական խոսքեր և արտահայտություններ կամ ունենան ոչ պատշաճ բովանդակություն: 

Վերոնշյալ պայմանին չհամապատասխանող մեկնաբանությունները Մրցույթին չեն կարող մասնակցել, իսկ վիրավորական խոսքեր և արտահայտություններ պարունակելու կամ ոչ պատշաճ բովանդակություն ունենալու դեպքում՝ նաև կհեռացվեն:  

 

Խաղարկության պայմանները.  

  • հրապարակման մեկնաբանությունների դաշտում կատարվող բոլոր մեկնաբանությունները ֆիլտրվում են, ընդ որում, ստուգվում է մեկնաբանության համապատասխանությունը Մրցույթի պայմաններին: Մրցույթի պայմաններին չհամապատասխանող, ֆիլտրումը չանցած, ինչպես նաև սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված մեկնաբանությունները Մրցույթին չեն մասնակցի:
  • Մրցույթի պայմաններին համապատասխանող, ֆիլտրումն անցած, ինչպես նաև սահմանված ժամկետների պահպանմամբ ներկայացված մեկնաբանություններից 5-ը ընտրվելու են որպես Մրցույթի արդյունքներով հաղթող մեկնաբանություններ: Ընդ որում, հաղթող են ճանաչվելու ամենաշատ թվով հավանություն (Like) ստացած առաջին 5 մեկնաբանությունների հեղինակները:    
  • Մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն ս.թ. հոկտեմբերի 11-ին (ժամը 24:00-ը ներառյալ) Բանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Հաղթողները արդյունքների մասին կծանուցվեն անձնական հաղորդագրությունով (Messenger):  
  • Մրցույթին մասնակցելու նպատակով մեկնաբանությունները կարող են ներկայացվել ս.թ. հոկտեմբերի 9-ից՝ (Մրցույթի մասին հայտարարության հրապարակման պահից սկսած) մինչև ս.թ. հոկտեմբերի 11-ը (ժամը՝ 18:00-ն) ներառյալ՝ Բանկի ֆեյսբուքյան էջում տեղադրված Մրցույթի հայտարարության մեկնաբանությունների դաշտում:  

 

Մրցանակներ

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մեկնաբանությունները ներկայացրած մասնակիցները կստանան նվեր՝ «HASS-fest» փառատոնի մասնակցության մեկ տոմս՝ նախատեսված երկու անձի համար: Հաղթող մասնակիցները մրցանակը կարող են ստանալ ս.թ. հոկտեմբերի 12-ին և 13-ին Բանկի «Երիտասարդական» մասնաճյուղից, հասցե՝ ք. Երևան, 0009, Ա. Իսահակյան 22/8: