ՈՒշադրություն - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
26Հնս

ՈՒշադրություն

Հարգելի՛ հաճախորդ, 

Վերջին շրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ Ամերիաբանկից վարկ ստանալու համար հաճախորդները դիմում են տարաբնույթ միջնորդ կազմակերպությունների կամ առանձին անհատների օգնությանը: Սույնով ցանկանում ենք հատուկ մատնանշել, որ այդ բոլոր անձինք որևէ կապ չունեն Ամերիաբանկի հետ, դրանք ապակողմնորոշում են հաճախորդներին, ինչի արդյունքում վերջիններս հարկադրված են լինում նմանատիպ «աջակցության» համար վճարել զգալի միջնորդավճարներ: 

Եվս մեկ անգամ հորդորում ենք Ամերիաբանկից վարկ ստանալու գործընթացում և այդ գործընթացի բոլոր փուլերում զերծ մնալ ցանկացած երրորդ անձանց կամ կազմակերպություններին որպես միջնորդ ներգրավելուց և նմանատիպ միջնորդ ծառայություններից օգտվելուց: Հարցերի կամ խորհրդատվության անհրաժեշտության դեպքում մեր մասնագետները Ձեզ սիրով կտրամադրեն ցանկացած անհրաժեշտ տեղեկատվություն և/կամ աջակցություն վարկի ստացման գործընթացում:

Հատկապես կարևորում ենք նշել, որ միջնորդ կազմակերպությունները և անհատները որևէ կերպ չեն կարող ազդել Բանկի կողմից դրական որոշում կայացնելու և/կամ վարկի տրամադրման գործընթացը կրճատելու վրա: Ավելին, այն բոլոր դեպքերում, երբ Բանկը հիմնավոր կասկած կունենա միջնորդ կազմակերպության կամ անհատի ներգրավվածության վերաբերյալ,  վարկի տրամադրումը կարող է Բանկի կողմից մերժվել: 

Անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու համար Դուք կարող եք ընտրել Ձեզ համար առավել հարմար հետևյալ տարբերակներից մեկը.  

  • Այցելել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ,
  • Զանգահարել Բանկի կոնտակտային կենտրոն 010 56 11 11 հեռախոսահամարով,
  • Գրել անձնական հաղորդագրություն Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջին կամ պաշտոնական էլեկտրոնային հասցեին info@ameriabank.am։ 

 

Հարգանքով` Ամերիաբանկ