30Մյս
Հայտարարություն վարկերի մարման օրվա ծանուցումների վերաբերյալ
Հարգելի հաճախորդ,
Հայտնում ենք Ձեզ, որ սկսած 05.07.2018 թ-ից Ձեզ կծանուցենք Ձեր վարկ/եր/ի մարման օրվա/օրերի մասին՝ առնվազն դրա նախորդ օրը: Խնդրում ենք նկատի ունենալ, որ Դուք կարող եք ստանալ նշված տեղեկությունը Ձեզ համար նախընտրելի ստորև նշված հաղորդակցման եղանակներից մեկով` այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ և այդ մասին տեղեկացնելով Բանկին:
Հնարավոր հաղորդակցման եղանակներն են.
- sms հաղորդագրություն
- էլեկտրոնային հաղորդագրություն՝ էլեկտրոնային փոստով կամ ինտերնետ-բանկ համակարգով:
Մինչև Ձեր կողմից վերը նշված հաղորդակցման եղանակներից որևէ մեկի ընտրությունը, Բանկը վերը նշված տեղեկությունների ծանուցումները կշարունակի իրականացնել սույն ծանուցման եղանակով:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել +37410 56 11 11: