Ծանոթացեˊք Ամերիաբանկի կորպորատիվ նորություններին, հարցազրույցներին ու հատուկ առաջարկներին
Ամերիաբանկն արդեն տասներորդ անգամ Կոմերցբանկի կողմից արժանանում է միջազգային փոխանցումների իրականացման գերազանց որակի համար շնորհվող «STP Award» մրցանակին: Կոմերցբանկը Ամերիաբանկին շնորհեց «STP Award 2017 Excellent Quality» մրցանակը 2017թ. ընթացքում ինչպես հաճախորդների կողմից իրականացված, այնպես էլ միջբանկային փոխանցումների գերազանց որակի ապահովման համար: Կոմերցբանկի կողմից ամեն տարի այս մրցանակը շնորհվում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն բանկերին` միջազգային գործարքների որակական գերազանց չափանիշների ապահովման համար, այսինքն` փոխանցումները կատարվում են ավտոմատ կերպով` STP (Straight Through Processing) եղանակով, որն ապահովում է կատարման առավելագույն արագություն: