Ծանոթացեˊք Ամերիաբանկի կորպորատիվ նորություններին, հարցազրույցներին ու հատուկ առաջարկներին
Ամերիաբանկը Ասիական Զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից արժանացել է Առևտրի ֆինանսավորման գծով 2018թ. «Լավագույն գործընկեր բանկ Հայաստանում» մրցանակին:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Սինգապուրում, ԱԶԲ-ի կողմից կազմակերպված հանդիսավոր ընթրիքի ժամանակ, որին հյուրընկալվել է աշխարհի տարբեր երկրների բանկերից ու ֆինանսական կառույցներից ավելի քան 200 ներկայացուցիչ: Մրցանակաբաշխությանը մասնակցել են Ամերիաբանկի Կորպորատիվ դեպարտամենտի Առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն Քոչարյանը և գլխավոր մասնագետ Տաթև Հակոբյանը:
Մրցանակները շնորհվել են աշխարհի 15 երկրների թվով 23 գործընկեր բանկերի:
Մանրամասները` հետևյալ հղմամբ. https://www.adb.org/news/adb-announces-winners-trade-finance-awards: