25Հկտ
Երկու մրցանակ Ամերիաբանկին՝ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի «Լավագույն անդամ 2017» մրցանակաբաշխությունում
Ամերիաբանկին շնորհվել է երկու մրցանակ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի «Լավագույն անդամ 2017» մրցանակաբաշխությունում:
Բանկը հաղթող է ճանաչվել «Դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր - պահառու օտարերկրյա արժեթղթերի շուկայում» և «Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ» անվանակարգերում:
Նշենք, որ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից անցկացվող «Լավագույն անդամ» ամենամյա մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Բորսայում և Դեպոզիտարիայում ակտիվ ներգրավվածություն ունեցող, Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող, ինչպես նաև մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին: