30Մրտ
Ամերիաբանկը Raiffeisen Bank International-ի կողմից արժանացել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակին
Ամերիաբանկին շնորհվել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակ`(Straight-Through Processing Quality Award) միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու համար: Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Raiffeisen Bank International ավստրիական բանկի կողմից: Որակի գերազանցության մրցանակը բանկը շնորհում է աշխարհի լավագույն գործընկեր ֆինանսական կառույցներին: Այն համարվում է միջազգային վճարային գործարքների որակի կարևորագույն ցուցանիշ և բնութագրում է գործարքների ավտոմատացման աստիճանն ու մշակման արագությունը:
Մրցանակաբաշխության կազմակերպիչներն առանձնակի կարևորել են Ամերիաբանկի որակի բարձր ստանդարտներն ու արդյունավետ գործընկերային հարաբերությունները:
Ամերիաբանկը ևս բարձր է գնահատում Raiffeisen Bank International-ի հետ ամուր հիմքերի և վստահության վրա հիմնված փոխհարաբերությունները:
Նշենք նաև, որ Ամերիաբանկը Raiffeisen Bank International-ի հետ իր համագործակցությունը միջազգային փոխանցումների ոլորտում սկսել է վերջին մի քանի տարիներին: Մրցանակը վկայում է նաև այս կարճ ժամանակահատվածում ձեռք բերված վստահության, հուսալիության և արդյունավետ աշխատանքի մասին: