Հայտարարություն - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
31Մրտ

Հայտարարություն

«Ամերիաբանկ» ՓԲԸ /այսուհետ՝ «Բանկ»/ Տնօրենների Խորհրդի որոշման հիման վրա հրավիրվել է Բանկի Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողով։

«Ամերիաբանկ» ՓԲԸ /այսուհետ՝ «Բանկ»/ Տնօրենների Խորհրդի որոշման հիման վրա հրավիրվել է Բանկի Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողով, որը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 29-ին, Երևանի ժամանակով ժամը 11.00-ին, ք.Երևան, Վազգեն Սարգսյան 2 հասցեում գտնվող «Ամերիաբանկ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակում տեսակոնֆերանսի (Zoom) միջոցով։
Ժողովի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը. 

  • «Ամերիաբանկ» ՓԲԸ 2020թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունը
  • «Ամերիաբանկ» ՓԲԸ 2020թ. զուտ շահույթը
  • «Ամերիաբանկ» ՓԲԸ 2020թ. ստացված շահույթի բաշխումը
  • «Ամերիաբանկ» ՓԲԸ բաժնետոմսերի անվանական արժեքի և կանոնադրական կապիտալի ավելացումը
  • «Ամերիաբանկ» ՓԲԸ կանոնադրության փոփոխությունները և նոր խմբագրությունը
  • Այլ հարց/եր/

«Ամերիաբանկ» ՓԲԸ Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվելու է սույն թվականի մարտի 30-ի դրությամբ` Բանկի բաժնետերերի ռեեստրի տվյալների հիման վրա:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովին վերաբերող նյութերի առաքումը Բանկի բաժնետերերին իրականացվելու է նյութերը բաժնետերերին անձամբ հանձնելու և/կամ էլեկտրոնային փոստով ուղարկելու միջոցով։