Ամերիաբանկի և Թելսել ընկերության տերմինալներով իրավաբանական անձի հաշվի համալրման ժամանակ նոր դաշտերի լրացման հնարավորություն - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
18Սպտ

Ամերիաբանկի և Թելսել ընկերության տերմինալներով իրավաբանական անձի հաշվի համալրման ժամանակ նոր դաշտերի լրացման հնարավորություն

Այսուհետ Ամերիաբանկի և Թելսել ընկերության տերմինալներով իրավաբանական անձի հաշվի համալրման ժամանակ հնարավորություն ունեք լրացնել նաև «Նպատակ» և «Վճարողի անուն, ազգանուն, հայրանուն» դաշտերը։

Շուտով նման  հնարավորություն կլինի նաև այլ վճարային համակարգերում /իզիՓեյ, Իդրամ, Մոբիդրամ, Յուփեյ/, որի մասին Ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք: 

Հիշեցնենք, որ իրավաբանական անձի հաշվի համալրման հնարավորություն առկա է բոլոր վճարային համակարգերում։ 

Մանրամասների համար այցելեք www.ameriabank.am կամ զանգահարեք 010561111 հեռախոսահամարով: 

 

Շնորհակալություն Ամերիաբանկի ծառայություններից օգտվելու համար:

Հարգանքով՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ