24Սպտ
Հայտարարություն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ դրամային պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ
2019 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2019 թվականի նոյեմբերի 29-ը ներառյալ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն նախատեսում է հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության կողմից թողարկված անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով.
ԴԱՍԸ
|
Անվանական արժեկտրոնային
|
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ
|
100,000 ՀՀ դրամ
|
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ
|
2,500,000,000 ՀՀ դրամ
|
ՔԱՆԱԿԸ
|
25,000 հատ
|
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
|
36 ամիս
|
ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ
|
11 %
|
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
|
6 ամիս պարբերականությամբ
|
ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ
|
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
|
«ԶՊՄԿ» ՓԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2019թ. հուլիսի 29-ի Թիվ N 1/561Ա որոշմամբ:
Ներդրողները պարտատոմսերի ծրագրային ազդագրի տպագիր տարբերակը կարող են ձեռք բերել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2):
Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանները հրապարակվել են «ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ» ՓԲԸ ինտերնետային կայքում` հետևյալ հղմամբ:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և Տեղաբաշխողին պատշաճ կերպով առաքեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են պարտատոմսերի թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր:
Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականի լրացումից և պատշաճ կերպով Տեղաբաշխողին առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը ներառյալ պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է տեղաբաշխման նպատակով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 1570043103202400 հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում:
ԹՈՂԱՐԿՈՂ
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ
ՀՀ, Սյունիքի մարզ, 3309, ք. Քաջարան, Լեռնագործների 18
Հեռ.` (374 285) 3 31 31, (374 60) 500 003
Էլ. փոստ` info@zcmc.am
Կայք-էջ` www.zcmc.am
ՏԵՂԱԲԱՇԽՈՂ
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ, ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան փողոց 2
Հեռ.` (374 10) 56 11 11
Ֆաքս` (374 10) 51 31 33
Էլ. փոստ` CapitalMarkets@ameriabank.am
Կայք-էջ` www.ameriabank.am