Հայտարարություն Սպայկա ՍՊԸ դոլարային պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
11Հնս

Հայտարարություն Սպայկա ՍՊԸ դոլարային պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ

ԹՈՂԱՐԿՈՂ

«ՍՊԱՅԿԱ» ՍՊԸ

ԴԱՍԸ

Անվանական արժեկտրոնային

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

100 ԱՄՆ դոլար

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ

15,000,000 ԱՄՆ դոլար

ՔԱՆԱԿԸ

150,000 հատ

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

24 ամիս

ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

8.5 %

ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

3 ամիս պարբերականությամբ

ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

 

«ՍՊԱՅԿԱ» ՍՊԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2019թ. հունիսի 07-ի Թիվ N 1/356Ա որոշմամբ:

Ներդրողները պարտատոմսերի ծրագրային ազդագրի տպագիր տարբերակը կարող են ձեռք բերել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2):

Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանները հրապարակվել են հետևյալ հղմամբ

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և Տեղաբաշխողին պատշաճ կերպով առաքեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են պարտատոմսերի թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականի լրացումից և պատշաճ կերպով Տեղաբաշխողին առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը ներառյալ պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է տեղաբաշխման նպատակով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 1570043100981101 հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում: 

 


ԹՈՂԱՐԿՈՂ

«ՍՊԱՅԿԱ» ՍՊԸ

ՀՀ, ք. Երևան 0007,

Բագրատունյաց փող., 70/18 շենք

Հեռ.` (374 10) 44 44 70

Ֆաքս` (374 10) 44 05 91

Էլ. փոստ` bonds@spayka.com

Կայք-էջ` www.spayka.am

 


ՏԵՂԱԲԱՇԽՈՂ

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

ՀՀ, ք. Երևան 0010,

Վազգեն Սարգսյան փողոց 2

Հեռ.` (374 10) 56 11 11

Ֆաքս` (374 10) 51 31 33

Էլ. փոստ` CapitalMarkets@ameriabank.am

Կայք-էջ` www.ameriabank.am