16Մրտ
Ս.թ. մարտի 16-ից չեն գործի Ամերիաբանկի Արշակունյաց, Արշակունյաց պլյուս, Քոչար, Երիտասարդական և Էջմիածին մասնաճյուղերը
Սիրելի հաճախորդներ, հաշվի առնելով, որ ս.թ. մարտի 16-ից Երևան, Ռիո և Մետրոնոմ առևտրի կենտրոնները փակ են լինելու, չեն գործի նաև Ամերիաբանկի` նշված մոլերի տարածքում գործող Արշակունյաց, Արշակունյաց պլյուս, Քոչար և Երիտասարդական մասնաճյուղերը:
Սիրելի հաճախորդներ,
Հաշվի առնելով, որ ս.թ. մարտի 16-ից Երևան, Ռիո և Մետրոնոմ առևտրի կենտրոնները փակ են լինելու, չեն գործի նաև Ամերիաբանկի` նշված մոլերի տարածքում գործող Արշակունյաց, Արշակունյաց պլյուս, Քոչար և Երիտասարդական մասնաճյուղերը:
Նշված մասնաճյուղերից բացի, հաճախորդների և աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով, Ամերիաբանկի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Մաշտոց 69/51 հասցեում գտնվող «Էջմիածին» մասնաճյուղը նույնպես փակ կլինի:
Մասնաճյուղերի բնականոն աշխատանքային գրաֆիկի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Բանկ այցելելու խիստ անհրաժեշտության դեպքում կարող եք այցելել Ամերիաբանկի մյուս մասնաճյուղեր, որոնք աշխատում են ստանդարտ աշխատանքային գրաֆիկով: Մեր մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հաճախորդներին հորդորում ենք օգտվել Ամերիաբանկի առցանց և բջջային հավելվածներից, ինչպես նաև 24/7 Կոնտակտ կենտրոնից` զանգահարելով 561111:
Անվտանգության կանոններին և մեր ծառայություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Մենք շարունակելու ենք ուշադիր հետևել զարգացումներին և լրացուցիչ տեղեկություններ ի հայտ գալուն պես կտեղեկացնենք:
Եղե′ք առողջ,
Ձեր Ամերիաբանկ