Վարկերի մարումները հետաձգվում են 2 ամիս ժամկետով - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
18Մրտ

Վարկերի մարումները հետաձգվում են 2 ամիս ժամկետով

13.03.2020-ին արված հայտարարության թարմացում: Հարգելի´ հաճախորդներ, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից խուսափելու նպատակով Ամերիաբանկը որոշում է կայացրել Բանկի բոլոր ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին ս.թ. մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ տրամադրել «վարկային արձակուրդից» օգտվելու հնարավորություն:

13.03.2020-ին արված հայտարարության թարմացում

Հարգելի´ հաճախորդներ,

 

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից խուսափելու նպատակով Ամերիաբանկը որոշում է կայացրել Բանկի բոլոր ֆիզիկական անձ  և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին ս.թ. մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ տրամադրել «վարկային արձակուրդից» օգտվելու հնարավորություն:

Տեղեկացնում ենք, որ.

  • վարկային պարտավորության մարման օրվա դրությամբ Ամերիաբանկում սպասարկվող ձեր բանկային հաշիվներին պարտավորության մարման համար բավարար դրամական միջոցներ առկա չլինելը և մարում չկատարելը կդիտարկվի որպես «վարկային արձակուրդից» օգտվելու ցանկություն,
  • վարկի մարում չկատարելը չի դիտվի որպես խախտում և պատասխանատվության միջոցներ չեն կիրառվի (այդ թվում` վարկային արձակուրդի ժամանակահատվածի վարկային պարտավորությունների չկատարման համար տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվի), 
  • վարկային պարտավորության մարման օրվա դրությամբ Ամերիաբանկում սպասարկվող ձեր բանկային հաշիվներին պարտավորության մարման համար բավարար դրամական միջոցներ առկա լինելու պարագայում Ձեր վարկային պարտավորությունների մարումը կկատարվի ըստ գործող վարկային պայմանագրի պայմանների: Այս պարագայում «վարկային արձակուրդից» օգտվելու ցանկություն ունենալու մասին անհրաժեշտ է տեղեկացնել Բանկին` համապատասխան վարկի առաջիկա մարման օրվանից 2 աշխատանքային օր առաջ Բանկ ներկայացնելով դիմում

Անվտանգության նկատառումներից ելնելով և միմյանց առողջության մասին հոգ տանելով՝ հորդորում ենք ձեզ դիմումը ներկայացնել հեռահար եղանակներով, այդ թվում` Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերով, էլ. փոստով կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն`(+374 10) 561111 հեռախոսահամարով: 

«Վարկային արձակուրդը» չի տարածվում մինչև ս.թ. մարտի 13-ի դրությամբ Բանկի նկատմամբ ժամկետանց վարկային պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդների նկատմամբ:

Վարկային արձակուրդից օգտվելու պարագայում չկատարված վարկային պարտավորության գումարը հավասարաչափ բաշխվելու է հետագա 7 ամիսների վրա (հունիսից-դեկտեմբեր)` համաձայն նոր կազմված ժամանակացույցի, որը կարող եք ստանալ Ձեր կողմից նախապես ընտրված հաղորդակցման եղանակով:

Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում: Բանկի պաշտոնական կայքի հասցեն է` www.ameriabank.am:  

 

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար: