01Հլս
Հայտարարություն «Օնլայն ամառ» գովազդային վիճակախաղի վերաբերյալ
Վիճակախաղը կիրականացվի Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակման միջոցով մինչև օգոստոսի 14-ը ներառյալ։ Վիճակախաղի ուղիղ հեռարձակման օրվա և ժամի մասին բոլոր մասնակիցները կծանուցվեն Բանկում գրանցված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։
Ամերիաբանկը հայտարարում է «Օնլայն ամառ» գովազդային վիճակախաղի մեկնարկի մասին: Ամերիաբանկի այն ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր ս․թ. հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգի միջոցով կկատարեն 3 օնլայն գործարք՝ յուրաքանչյուրը նվազագույնը 3000 ՀՀ դրամի չափով, հնարավորություն կունենան ստանալու 3 հատ Xiaomi MI Note 10 Lite սմարթֆոններից կամ 7 հատ Xiaomi Mi Wireless AirDots Pro ականջակալներից մեկը:
Վիճակախաղը կիրականացվի Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակման միջոցով մինչև օգոստոսի 14-ը ներառյալ։ Վիճակախաղի ուղիղ հեռարձակման օրվա և ժամի մասին բոլոր մասնակիցները կծանուցվեն Բանկում գրանցված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։
Վիճակախաղի ընթացքում հաղթող կճանաչվեն այն հաճախորդները, որոնց բանկում գրանցված էլեկտրոնային փոստին ուղարկված հերթական համարները պատահականորեն կընտրվեն Google Number Generator-ի միջոցով: Հաղթող հաճախորդների հետ Բանկի աշխատակիցը կապ կհաստատի Բանկում գրանցված հեռախոսահամարով և/կամ էլեկտրոնային հասցեով:
Հաղթող մասնակիցների հերթական համարները կհրապարակվեն Բանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում մինչև ս.թ. օգոստոսի 14-ի ժամը 23:59:
Մրցանակներն ստանալու համար հաղթող ճանաչված հաճախորդները պետք է մինչև ս․թ․ սեպտեմբերի 30-ը ներառյալ՝ նախապես պայմանավորված օրը և ժամին, անձը հաստատող փաստաթղթով անձամբ մոտենան Ամերիաբանկի Կամար մասնաճյուղ։