en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU
25Մյս

Ամերիաբանկը ներկայացնում է 2023թ. 1-ին եռամսյակի ֆինանսական արդյունքները (աուդիտ չանցած)

Կայուն բարձր շահութաբերություն` զուտ շահույթի 51% աճով

Հիմնական ֆինանսական ցուցանիշները

  • Ընդհանուր վարկերը կազմել են 766 մլրդ դրամ` աճելով 7%-ով,
  • Կորպորատիվ մեծ և ՓՄՁ պորտֆելը  աճել է 97%-ով` հասնելով 418 մլրդ դրամ
  • Մանրածախ վարկերի պորտֆելն աճել է 5%-ով` կազմելով 348 մլրդ դրամ, 
  • Մանրածախ և ՓՄՁ վարկերի մասնաբաժինն ընդհանուր վարկային պորտֆելում կազմել է 62%, 
  • Ընդհանուր ավանդներ և պարտատոմսերը կազմել են 948 մլրդ դրամ` աճելով 8%-ով,
  • Խնդրահարույց վարկերի մասնաբաժինը կազմել է 2.45%` մնալով գրեթե անփոփոխ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 
  • Զուտ շահույթը կազմել է 11.3 մլրդ ՀՀ դրամ` գրանցելով 51% աճ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ,
  • Կապիտալի շահութաբերությունը (ROE) և Ակտիվների շահութաբերությունը (ROA)  կազմել են համապատասխանաբար 26.8% և 3.5%,
  • 1-ին մակարդակի և ընդհանուր կապիտալի համարժեքության (CAR) ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 14.2% և 16.2%:


Հիմնական գործառնական ցուցանիշները

  • Մասնաճյուղերի բեռնաթափման ցուցանիշը* կազմել է 98%,
  • Ինտերնետ-բանկինգի օգտագործման գործակիցը հասել է 66%` աճելով 3 տոկոսային կետով անցյալ տարվա համեմատ,
  • Հաճախորդների հավատարմության գործակիցը (NPS) բարելավվել է` հասնելով 76.93%, մինչդեռ Հաճախորդների Փորձառության Գործակիցը (CEI**) կազմել է 9.5,
  • Մոբայլ և ինտերնետ-բանկինգ համակարգերով արվող գործարքների քանակն աճել է 83%-ով նախորդ տարվա համեմատ, իսկ օգտատերերի թիվն աճել է 46%-ով,
  • Թվային ուղիներով վաճառքների մասնաբաժինը կազմել է 49%:

*Հեռավար և թվային ուղիներով կատարված գործարքների մասնաբաժինը բանկի կողմից կատարված գործարքների ընդհանուր թվում
** Հաճախորդների փորձառության գործակից (CEI**). ամենաբարձր հնարավոր արժեքը 10 է