en-UShy-AMru-RU
en-UShy-AMru-RU

Ամերիաբանկը կատարելագործում է իր կորպորատիվ կառավարման համակարգը միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան:

Մենք ձգտում ենք Բանկի գործառնություններն առավել արդյունավետ դարձնել ու ամրապնդել բաժնետերերի, գործընկերների ու հաճախորդների վստահությունը Բանկի նկատմամբ: Միջազգային լավագույն փորձի կիրառման շնորհիվ` Բանկի կորպորատիվ կառավարման կառուցվածքը թույլ է տալիս անհրաժեշտ հսկողություն իրականացնել և արդյունավետ կերպով կառավարել գործադիր ղեկավարների, Խորհրդի և բաժնետերերի միջև հարաբերությունները: Բանկի կորպորատիվ կառավարման համակարգը կազմված է հետևյալ մարմիններից` Բաժնետերերի ընդհանուր ժողով, որը հանդիսանում է կառավարման գերագույն մարմինը, Տնօրենների խորհուրդ, Խորհրդին կից կոմիտեներ և Տնօրինություն:

Ամերիաբանկում կորպորատիվ կառավարման համակարգի զարգացման հիմնական փուլերը. Խորհրդին կից կոմիտեների ինստիտուցիոնալացում և խորհրդի անկախ անդամների ներգրավում. Ամերիաբանկն առաջին հայկական բանկն էր, որը ներգրավեց Տնօրենների խորհրդի անկախ անդամի: Բանկի Տնօրենների խորհրդի առաջին անկախ անդամը Ռոբերտ ֆոն Ռեկովսկին է, ով միացել է Բանկին 2012թ. հոկտեմբերին: Հետևելով հանրային ընկերությունների շրջանում ձևավորված միջազգային լավագույն փորձին` 2016թ. ստեղծվեց Տնօրենների խորհրդին կից 3 նոր կոմիտե` խորհրդի աշխատանքներին աջակցելու նպատակով: Դրանք են Աուդիտի կոմիտեն, Վարձատրության կոմիտեն և Կորպորատիվ կառավարման ու ղեկավար անձնակազմի նշանակման կոմիտեն:

Բանկում համապարփակ հսկողության գործառույթն իրականացնում են Ընթացիկ հսկողության բաժինը և Ներքին աուդիտի ծառայությունը, որոնք հաշվետու են անմիջապես Տնօրենների խորհրդին կից Աուդիտի կոմիտեին և Տնօրենների խորհրդին: