You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | Վայոց ձորի մարզ, Վայք ք․, Շահումյան փողոց, 97 շենք, 33 - grav-tenders-content
19Հկտ

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | Վայոց ձորի մարզ, Վայք ք․, Շահումյան փողոց, 97 շենք, 33

Աճուրդի առաջին փուլը կայանալու է  04.11.2026 թ., ժամը 12:00, ք․ Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40, 82/31 հասցեում, այնուհետև՝ յուրաքանչյուր հերթական փուլը՝ յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին:

Աճուրդի կազմակերպիչ՝ «ԲիԷսԹի» ՍՊԸ (այսուհետ` Կազմակերպիչ), որն իրականացնելու է հետևյալ լոտի (այսուհետ` Լոտ) բաց աճուրդ «հոլանդական» եղանակով:

Աճուրդի պայմաններն են.

  • Լոտ` ՀՀ, Վայոց ձորի մարզ, համայնք Վայք, Վայք ք․, Շահումյան փողոց, 97 շենք, 33 հասցեում գտնվող 76 ք․մ․ բնակարան,
  • Լոտի մեկնարկային գինը` 15,000,000 (տասնհինգ միլիոն) ՀՀ դրամ) ՀՀ դրամ,
  • Միջնորդավճար՝ Լոտի ձեռքբերման գնի 1 տոկոսի չափով,
  • Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
  • Լոտը սեփականության իրավունքով պատկանում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին։

Ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իրավաբանական անձի դեպքում` կանոնադրություն, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայական, պաշտոնատար անձի և կամ ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը և  լիազորությունները հաստատող փաստաթուղթ,  մասնակցի վկայական:

Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը Լոտի գինը և Միջնորդավճարը վճարում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը: Սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում Կազմակերպիչը կարող է աճուրդի արդյունքները համարել չեղյալ: Կարող են սահմանվել Լոտի գնի վճարման այլ ժամկետներ և չափաբաժիններ` վաճառողի և գնորդի կողմից համապատասխան փոխհամաձայնությամբ:

Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է Լոտի ընթացիկ մեկնարկային գնի 1 տոկոսը, որի վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն է: Նախավճարը վճարվում է անկանխիկ` 2470103374150000, կամ Կազմակերպչի կողմից տրամադրված այլ հաշվեհամարին, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում այն կարող է նաև վճարվել կանխիկ եղանակով աճուրդի կայացման հասցեում` Կազմակերպչի դրամարկղ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։

Լոտին կարելի է ծանոթանալ սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև 18:00-ն` այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և վերջինիս պատճենն անվճար ստանալու համար դիմել Կազմակերպչին:

Կազմակերպիչը կարող է կատարել սույն ծանուցման փոփոխություններ և լրացումներ, որոնք կարող են իրականացվել այնպես, ինչպես կատարվել է աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Բոլոր այլ տեղեկությունների համար զանգահարել ստորև նշված հեռախոսահամարին կամ այցելել ստորև նշված կայքերը:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

llcbst@yahoo.com

ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40, 82/31

+374 11 56 45 13

www.llcbst.am

 

Կարդա նաև...

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | ՀՀ, ք․ Երևան, Կենտրոն, Խանջյան փողոց, 29 շենք, 3

Աճուրդի առաջին փուլը կայանալու է 14/04/2025թ., ժամը 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: 

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | Կոտայքի մարզ, համայնք  Աբովյան ք., Արզնի խճուղի

Աճուրդի առաջին փուլը կայանալու է  22.02.2021թ.-ին, ժ. 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: 

Ավազի հանքի աճուրդի մասին հրապարակային ծանուցման փոփոխություն

Ի փոփոխություն 20․08.2020թ.-ին տեղադրված  «Հրապարակային ծանուցման»  տեղեկացնում ենք, որ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ -ին սեփականության իրավունքով պատկանող թիվ 2 լոտի՝ «Ավազի հանք իր 12 միավոր հողակտորներով», աճուրդի փուլերը 05.05.2026թ.-ից շարունակվելու են տրոհված` ստորև նշված 4 լոտերով.