Աճուրդի առաջին փուլը կայանալու է 10.06.2024թ.-ին, ժ. 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին:
Աճուրդի կազմակերպիչն է «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ` Կազմակերպիչ), որն իրականացնելու է հետևյալ լոտի (այսուհետ` Լոտ) բաց աճուրդ` առաջին 30 փուլերը «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով:
Աճուրդի պայմաններն են.
- Լոտ` Սյունիքի մարզ, համայնք Գորիս, Գորիս ք․, Օրբելյանների փողոց, 15 հասցեում գտնվող 161,8 ք․մ․ բնակելի տուն, 87,7 ք․մ․ հացատուն և 0,052 հա հողամաս,
- Լոտի մեկնարկային գինը` 25,000,000 ՀՀ դրամ:
- Լոտ` ք․ Երևան, Կենտրոն, Ծ․Իսակովի պողոտա, 4 շենք, 9 հասցեում գտնվող 90,47 ք․մ․ բնակարան,
- Լոտի մեկնարկային գինը` 70,000,000 ՀՀ դրամ:
- Միջնորդավճար՝ Լոտի ձեռքբերման գնի 1 տոկոսի չափով (այսուհետ՝ Միջնորդավճար),
- Լոտը սեփականության իրավունքով պատկանում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ մասնակցի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը,
- իրավաբանական անձի դեպքում` կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի և կամ ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը և լիազորությունները հաստատող փաստաթուղթը, մասնակցի վկայականը:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 (երեք) հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը Լոտի գինը և Միջնորդավճարը վճարում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը: Սահմանված ժամկետում գնորդի կողմից վճարումներ չկատարելու դեպքում Կազմակերպիչը կարող է աճուրդի արդյունքները համարել չեղյալ: Կարող են սահմանվել Լոտի գնի վճարման այլ ժամկետներ և չափաբաժիններ` վաճառողի և գնորդի կողմից համապատասխան փոխհամաձայնությամբ:
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է Լոտի ընթացիկ մեկնարկային գնի 1 (մեկ) տոկոսը, որի վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն է: Նախավճարը վճարվում է անկանխիկ` «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետևյալ հաշվեհամարին` 2470103374150000, կամ Կազմակերպչի կողմից տրամադրված այլ հաշվեհամարին, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում այն կարող է նաև վճարվել կանխիկ եղանակով աճուրդի կայացման հասցեում` Կազմակերպչի դրամարկղ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։
Լոտին կարող եք ծանոթանալ սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև 18:00-ն` զանգահարելով ստորև նշված հեռախոսահամարին և այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և վերջինիս պատճենն անվճար ստանալու համար դիմել Կազմակերպչին՝ ստորև նշված հասցե:
Կազմակերպիչը կարող է կատարել սույն ծանուցման փոփոխություններ և լրացումներ, որոնք կարող են իրականացվել այնպես, ինչպես կատարվել է աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ստորև նշված հեռախոսահամարին կամ այցելել ստորև նշված կայքերը:
էլ. փոստ` llcbst@yahoo.com
հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31
հեռ.` +374 11 56 45 13
կայք` www.llcbst.am, www.borsa.am
Աճուրդի առաջին փուլը կայանալու է 13/12/2024թ., ժամը 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին:
Աճուրդի առաջին փուլը կայանալու է 17 օգոստոսի 2023 թվականին, ժամը 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին:
Աճուրդի առաջին փուլը կայանալու է 01/07/2024թ., ժամը 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: