Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր - grav-tenders-content
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
16Սպտ

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր

Աճուրդի առաջին փուլը կայանալու է  02.09.2019թ.-ին, ժ. 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: 
Աճուրդի կազմակերպիչն է «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ` Կազմակերպիչ), որն իրականացնելու է հետևյալ լոտի (այսուհետ` Լոտ) բաց աճուրդ «հոլանդական» եղանակով:

Աճուրդի պայմաններն են.

  • ԼՈՏ 1: ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր, Ջերմոցների փողոց, թիվ 2 հասցեում գտնվող 24215.75 ք.մ. մակերեսով ջերմոց, 2.793355 հա մակերեսով հողամաս (որից վարելահող՝ 0.364528 հա, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ 2.428827 հա) և շարժական գույք, մասնավորապես՝Crone clw4800  կաթսա, Crone clw4800  կաթսայի ծխատար, Zanthing RKB 10 MMG (200 mbar)  այրիչ, 2 հատ Johnson pomp հարվածային պոմպ, 5 հատ Johnson pomp ուղղաձիգ պոմպ, 2 հատ Johnson pomp անվտանգության կափույր, Flamco Stag ընդարձակման բակ, Zanthing ղեկավարման վահանակ, Zanthing հաճախականության փոխանցման սարք, 120000 մետր խողովակաշար d=50մմ, 3 հատ Iwaki magnet pump  դոզավորող պոմպ, ավազե ֆիլտր, 2 հատ Lowara SHE  սնուցման պոմպ, 2 հատ Priva connext ցուցիչներ EC և pH, Priva connext Մոդուլ Priva EC/pH, Priva connext սնուցման սարք 24VDC, Agrotech didam  պարարտանյութերի տարողություն 500լիտր կափարիչով, Agrotech didam պարարտանյութերի տարողություն 1000լիտր կափարիչով, Agrotech didam  ցինկապատ տարողություն մաքուր ջրի, Zanthing  CO2 գազի փոխանցման հանգույց, Zanthing ղեկավարման վահանակ, Zanthing  հաճախականության փոխանցման:

   Լոտ 1-ի  մեկնարկային գինը` 2,790,000,000 ՀՀ դրամ:

  • ԼՈՏ 2: ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր հասցեում գտնվող 0.1642 հա մակերեսով հողամաս (վարելահող):

   Լոտ 2-ի մեկնարկային գինը` 5,200,000 ՀՀ դրամ:

  • ԼՈՏ 3: ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր հասցեում գտնվող 0.3 հա մակերեսով հողամաս (վարելահող):

   Լոտ 3-ի մեկնարկային գինը` 3,770,000 ՀՀ դրամ:

  • ԼՈՏ 4: ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր հասցեում գտնվող 0.3617 հա մակերեսով հողամաս (վարելահող):

   Լոտ 4-ի մեկնարկային գինը` 7,540,000 ՀՀ դրամ:

  • ԼՈՏ 5: ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր հասցեում գտնվող 0.4 հա մակերեսով հողամաս (խոտհարք):

   Լոտ 5-ի մեկնարկային գինը` 8,710,000 ՀՀ դրամ:

  • ԼՈՏ 6: ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր հասցեում գտնվող 0.3 հա մակերեսով հողամաս (վարելահող):

   Լոտ 6-ի մեկնարկային գինը` 3,770,000 ՀՀ դրամ:

  • ԼՈՏ 7: ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր հասցեում գտնվող 1.1709 հա մակերեսով հողամաս (վարելահող):

   Լոտ 7-ի մեկնարկային գինը` 21,320,000 ՀՀ դրամ:

  • ԼՈՏ 8: ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր հասցեում գտնվող 0.3737 հա մակերեսով հողամաս (վարելահող):

   Լոտ 8-ի մեկնարկային գինը` 7,800,000 ՀՀ դրամ:

  • ԼՈՏ 9: ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր հասցեում գտնվող 0.3203 հա մակերեսով հողամաս (վարելահող):

   Լոտ 9-ի  մեկնարկային գինը` 3,900,000 ՀՀ դրամ:

  • ԼՈՏ 10: ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր հասցեում գտնվող 0.3593 հա մակերեսով հողամաս (վարելահող):

   Լոտ 10-ի մեկնարկային գինը` 7,410,000 ՀՀ դրամ:

  • ԼՈՏ 11: ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր հասցեում գտնվող 0.828 հա մակերեսով հողամաս (այլ հողատեսք):

   Լոտ 11-ի մեկնարկային գինը` 9,360,000 ՀՀ դրամ:

  • ԼՈՏ 12:  ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր հասցեում գտնվող 1.3 հա մակերեսով հողամաս (այլ հողատեսք):

   Լոտ 12-ի մեկնարկային գինը` 39,000,000 ՀՀ դրամ:

  • ԼՈՏ 13: ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր հասցեում գտնվող 0.2 հա մակերեսով հողամաս (այլ հողատեսք):

   Լոտ 13-ի մեկնարկային գինը` 7,540,000 ՀՀ դրամ:

  • ԼՈՏ 14: ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր հասցեում գտնվող 0.6249 հա մակերեսով հողամաս (վարելահող):

   Լոտ 14-ի մեկնարկային գինը` 11,310,000 ՀՀ դրամ:

  • ԼՈՏ 15: ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր հասցեում գտնվող 0.4605 հա մակերեսով հողամաս (հնդավոր):

   Լոտ 15-ի մեկնարկային գինը` 13,000,000 ՀՀ դրամ:

  • ԼՈՏ 16: ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր, Ազատության փող., թիվ 69/1 հասցեում գտնվող 0.015 հա մակերեսով հողամաս (բնակելի կառուցապատման):

   Լոտ 16-ի մեկնարկային գինը` 2,860,000 ՀՀ դրամ:

  • ԼՈՏ 17: ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր հասցեում գտնվող 0.5233 հա մակերեսով հողամաս (վարելահող):

   Լոտ 17-ի մեկնարկային գինը` 10,790,000 ՀՀ դրամ:

  • ԼՈՏ 18: ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ձորաղբյուր հասցեում գտնվող 0.49 հա մակերեսով հողամաս (վարելահող):

   Լոտ 18-ի մեկնարկային գինը` 4,030,000 ՀՀ դրամ:

  • Միջնորդավճար՝  Համապատասխան Լոտի ձեռքբերման գնի 1 տոկոսի չափով (այսուհետ՝ Միջնորդավճար),
  • Լոտերը գրավադրված են:
  • Թիվ 1, 8-14, 18 լոտերը սեփականության իրավունքով պատկանում են` «ԱԼՏԵՐՆԱՏԻՎ ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ-ին, թիվ 2-7, 17 լոտերը՝ Վիրաբ Զոհրաբի Սանասարյանին, թիվ 15-16 լոտերը՝ Ստյոպա Մնացականի Սարգսյանին: 

«ԱԼՏԵՐՆԱՏԻՎ ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ-ի նկատմամբ առկա է սնանկության վարույթ, նշված սնանկության վարույթի շրջանակում «ԱԼՏԵՐՆԱՏԻՎ ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ-ի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք ՀՀ Սնանկության դատարանի կողմից կայացված մորատորիումի գործողությունը չտարածելու, պահանջի չափը հաստատելու և գրավադրված գույքերի իրացումը արտադատական կարգով թույլատրելու մասին որոշման դեմ: Լոտերի օտարման նկատմամբ գործում են մասնավորապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջները, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի պահանջները: Լոտերի իրացման նկատմամբ ՀՀ օրենսդրության պահանջների շրջանակներում որևէ սահմանափակում ի հայտ գալիս, ինչը խոչընդոտ է Լոտի աճուրդով վաճառքն իրականացնելու համար, հիմք է աճուրդի մասնակցության համար վճարված գումարներների /մանակցության վճարների/ հետ վերադարձման:

Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ մասնակցի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը,
  • իրավաբանական անձի դեպքում` կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի և կամ ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը և  լիազորությունները հաստատող փաստաթուղթը,  մասնակցի վկայականը:

 

Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 (երեք) հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը Լոտի գինը և Միջնորդավճարը վճարում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը: Սահմանված ժամկետում գնորդի կողմից վճարումներ չկատարելու դեպքում Կազմակերպիչը կարող է աճուրդի արդյունքները համարել չեղյալ: Կարող են սահմանվել Լոտի գնի վճարման այլ ժամկետներ և չափաբաժիններ` վաճառողի և գնորդի կողմից համապատասխան փոխհամաձայնությամբ: 

Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է Լոտի ընթացիկ մեկնարկային գնի 1 (մեկ) տոկոսը, որի վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն է: Նախավճարը վճարվում է անկանխիկ` «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետևյալ հաշվեհամարին` 2470103374150000, կամ Կազմակերպչի կողմից տրամադրված այլ հաշվեհամարին, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում այն կարող է նաև վճարվել կանխիկ եղանակով աճուրդի կայացման հասցեում` Կազմակերպչի դրամարկղ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։

Լոտին կարող եք ծանոթանալ սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև 18:00-ն` զանգահարելով ստորև նշված հեռախոսահամարին և այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և վերջինիս պատճենն անվճար ստանալու համար դիմել Կազմակերպչին՝ ստորև նշված հասցե:

Կազմակերպիչը կարող է կատարել սույն ծանուցման փոփոխություններ և լրացումներ, որոնք կարող են իրականացվել այնպես, ինչպես կատարվել է աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ստորև նշված հեռախոսահամարին կամ այցելել ստորև նշված կայքերը:

էլ. փոստ`  llcbst@yahoo.com
հասցե`      ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք,  82/31
հեռ.`        +374 11 56 45 13
կայք`        www.llcbst.am, www.akson.am

 

Կարդա նաև...

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | ք․ Երևան, Աջափնյակ, Հալաբյան փողոց

Աճուրդի առաջին փուլը կայանալու է  05.06.2023թ.-ին, ժ. 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: 

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին ք․, Կնունյանց փողոց, 40, ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին ք․, Մաշտոցի փողոց, 18 շենք, Սպանդանոց

Աճուրդի առաջին փուլը կայանալու է 12/12/2024թ., ժամը 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին:

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | ք․ Երևան, Շենգավիթ, Նորագավիթ

Աճուրդի առաջին փուլը կայանալու է  10.10.2022թ.-ին, ժ. 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: