Աճուրդի մասին հրապարակային ծանուցում 01.08.2023 - grav-tenders-content
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
01Օգս

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | ք. Երևան, Ավան, Աճառյան փողոց, 39/25

Աճուրդի առաջին փուլը կայանալու է  17 օգոստոսի 2023 թվականին, ժամը 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին:

Աճուրդի կազմակերպիչն է «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ`  Կազմակերպիչ), որն իրականացնելու է հետևյալ լոտի (այսուհետ` Լոտ) բաց աճուրդ «հոլանդական» եղանակով:

Աճուրդի պայմաններն են.

  • Լոտ`  ՀՀ, քաղաք Երևան, Ավան, Աճառյան փողոց, 39/25 հասցեում գտնվող 72,4 քմ նախագծային բնակարան (1-ին մասնաշենք, թիվ 123)։ Գրավի առարկա է հանդիսանում 72,4 քմ մակերեսով բնակարանի գնման իրավունքի գրավը,
  • Լոտի մեկնարկային գինը`  35,300,000 (երեսունհինգ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ,
  • Միջնորդավճար՝ Լոտի ձեռքբերման գնի 1 տոկոսի չափով (այսուհետ՝ Միջնորդավճար),
  • Լոտը գրավադրված է:

Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • ֆիզիկական անձի դեպքում`  անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ մասնակցի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը,
  • իրավաբանական անձի դեպքում`  կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի և կամ ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը և  լիազորությունները հաստատող փաստաթուղթը,  մասնակցի վկայականը:

Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 (երեք) հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը Լոտի գինը և Միջնորդավճարը վճարում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում`  հաշվանցելով մուծված նախավճարի գումարը: Սահմանված ժամկետում գնորդի կողմից վճարումներ չկատարելու դեպքում Կազմակերպիչը կարող է աճուրդի արդյունքները համարել չեղյալ: Կարող են սահմանվել Լոտի գնի վճարման այլ ժամկետներ և չափաբաժիններ` վաճառողի և գնորդի կողմից համապատասխան փոխհամաձայնությամբ:

Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է Լոտի ընթացիկ մեկնարկային գնի 1 (մեկ) տոկոսը, որի վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն է: Նախավճարը վճարվում է անկանխիկ`  հետևյալ հաշվեհամարին`  2470103374150000, կամ Կազմակերպչի կողմից տրամադրված այլ հաշվեհամարին, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում այն կարող է նաև վճարվել կանխիկ եղանակով աճուրդի կայացման հասցեում` Կազմակերպչի դրամարկղ: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։

Լոտին կարող եք ծանոթանալ սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը`  յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև 18:00-ն`  զանգահարելով ստորև նշված հեռախոսահամարին և այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և վերջինիս պատճենն անվճար ստանալու համար դիմել Կազմակերպչին՝ ստորև նշված հասցե:

Կազմակերպիչը կարող է կատարել սույն ծանուցման փոփոխություններ և լրացումներ, որոնք կարող են իրականացվել այնպես, ինչպես կատարվել է աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ստորև նշված հեռախոսահամարին կամ այցելել ստորև նշված կայքերը:

էլ. փոստ`  llcbst@yahoo.com

հասցե`      ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք,  82/31

հեռ.`        +374 11 56 45 13

կայք`        www.llcbst.am, www.borsa.am

Կարդա նաև...

Հայտարարություն

Ք․ Երևան, Իսակովի  4 շենք 9  բնակարան հասցեում  գտնվող   անշարժ գույքի հրապարակային  սակարկություններով  աճուրդային  գործընթացը 11/06/2024թ․ -ից ժամանակավորապես  կասեցվել է

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | ՀՀ, Տավուշի մարզ, համայնք Աչաջուր, 1-ին փողոց, 38/3 հասցեում գտնվող 0,11406 հա հողամաս

Աճուրդի առաջին փուլը կայանալու է 18/07/2024թ.-ին, ժ. 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին:

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում | Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք

Աճուրդի առաջին փուլը կայանալու է  02.11.2023 թ., ժամը 12:00-ին, ՀՀ, քաղաք Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում, այնուհետև, կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: