You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Amazon-ի 115 նվեր քարտ ամեն ամիս՝ Mastercard-ով գործարքների դիմաց - Նորություններ | Ամերիաբանկ
03Նյմ

Amazon-ի 115 նվեր քարտ ամեն ամիս՝ Mastercard-ով գործարքների դիմաց

«Շահում չէ, նվեր է» արշավի շրջանակում Ամերիաբանկի Mastercard քարտապանները (բացառությամբ բիզնես քարտերի) հնարավորություն ունեն ստանալու Amazon-ի էլեկտրոնային նվեր քարտեր։ Առաջարկը գործում է 2026 թ. նոյեմբերի 3-ից մինչև 2027 թ. փետրվարի 3-ը ներառյալ։

Նվերները տրամադրվում են Ամերիաբանկի Mastercard քարտով կատարված գործարքների դիմաց։ Անհրաժեշտ է նշված ժամանակահատվածում միջազգային օնլայն կամ օֆլայն գործարքներ կատարել Mastercard-ով, ընդ որում՝ մեկ գործարքի նվազագույն գումարը պետք է կազմի 30,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ։

Ամեն ամիս տրամադրվում է 115 նվեր քարտ, որոնք բաշխվում են հետևյալ կերպ.

  • Թոփ 15 մասնակիցներ. ամսվա ընթացքում ամենաշատ միջազգային գործարքներ կատարած թոփ 15 մասնակիցները կստանան Amazon-ի 500 ԱՄՆ դոլարին համարժեք նվեր քարտ։
  • Հաջորդիվ ամենաշատ գործարքներ կատարած 100 հաճախորդները կստանան Amazon-ի 100 ԱՄՆ դոլարին համարժեք նվեր քարտ։

Արշավին մասնակցում են Mastercard բոլոր քարտատեսակները, բացառությամբ բիզնես քարտերի.

  • Եթե հաճախորդն ունի մի քանի Mastercard, դրանցով կատարված բոլոր միջազգային գործարքներն ավտոմատ կերպով գումարվում և հաշվարկվում են միասին։
  • Արշավի ընթացքում յուրաքանչյուր հաճախորդ կարող է ստանալ առավելագույնը մեկ նվեր։
  • Հավասար քանակի գործարքների դեպքում առավելությունը տրվում է այն մասնակցին, որի գործարքների ընդհանուր գումարն ավելի մեծ է։
  • Յուրաքանչյուր ամսվա հաղթողների ցանկը ձևավորվում է տվյալ ամսվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում։
  • Էլեկտրոնային նվեր քարտերն ուղարկվում են հաճախորդների էլ. փոստին և SMS-ի միջոցով։

Ամբողջական պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով: