Ամերիա Սերունդ
Նախորդ տարբերակին անցում կատարելու համար սեղմել   այստեղ

Ամերիա Սերունդ 14

Փոփոխությունների ժամանակն է:

Ժամանակն է սկսելու Քո ուղին դեպի նոր հնարավորություններ, դեպի  աշխատանքային հաջողություններ:

Այս տարի արդեն 2-րդ անգամ մեկնարկում է Ամերիա Սերունդ ծրագիրը, որը 2012 թվականից երիտասարդների կողքին է... 

Մենք սիրով վերսկսում ենք Ամերիա Սերունդ 14 նախագիծը բոլոր նրանց համար, ովքեր չեն հասցրել դիմել և դառնալ նախորդ ծրագրի մասնակիցը, ովքեր ցանկանում են Նոր Տարին սկսել նոր ձեռքբերումներով, ովքեր փնտրում են լավագույն մասնագետը դառնալու, պրոֆեսիոնալ թիմում աշխատելու, կայանալու և անընդմեջ աճելու ամենաարդյունավետ ուղին: Եթե դու պատրաստ ես սահմանել մեծ նպատակներ, ուզում ես  բացահայտել ու գերազանցել ինքդ քեզ, ձգտում ես փոփոխության, ապա սա բացառիկ հնարավորություն է հենց քեզ համար:   

Ամերիա Սերունդ 14-ը կօգնի քեզ գտնել քո նպատակներին հասնելու ուղին: 

 Քեզ մնում է միայն դիմել մեզ  և դառնալ փոփոխությունը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 18-ն է:


Այս անգամ ևս ծրագիրը փոփոխություն է բերելու բիզնես ուղղությանը. հետաքրքիր դասընթացներ, ստեղծարար քննարկումներ և մարդակենտրոն լուծումներ,  մասնագիտական հմտություններ  և նոր մոտեցումներ արհեստավարժ թիմակիցների ուղղորդմամբ և ամեն ինչ գերազանց սպասարկման մասին: 


Դիմի՛ր հիմա

21-27 տարեկան երիտասարդ ես

Սիրում ես մարդկանց հետ շփվել

Հոգատար ես և մարդակենտրոն 

Ճկուն ես ու մտածում ես առանց սահմանների

Ձգտում ես անընդհատ զարգանալ

Պատրաստ ես երկարաժամկետ համագործակցության

Պատրա՞ստ ես դիմել Ամերիա Սերունդ 14-ին:

Միացիˊր Ամերիա Սերունդին

  • Բարձրագույն կրթություն
  • Տրամաբանական մտածողություն
  • Անգլերենի, ռուսերենի և հայերենի գերազանց իմացություն

Ծրագրի մանրամասները

  • Եռամսյա ուսուցումը ամբողջական դրույքով է` 09:00-18:00, անցկացվելու է տեսական և գործնական ձևաչափով գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում
  • Ծրագիրը բարեհաջող ավարտելուց հետո մասնակիցները կունենան բանկի մասնաճյուղային ցանցում և կոնտակտային կենտրոնում աշխատանքի անցնելու բացառիկ հնարավորություն
  • Ուսուցման ընթացքում մասնակիցները վճարվում են

Դիմում

Թեստավորում և հարցազրույցներ

Տեսական և գործնական ուսուցում

Աշխատանքի առաջարկ

Թարմացված է առ 30.11.2021 18:22:59