Յուրաքանչյուր փոփոխություն ճանապարհ է բացում նոր փոփոխությունների համար:
Երազիˊր, սահմանիˊր նպատակնեˊր, սովորիˊր ու սկսիˊր քո մասնագիտական ուղին մեզ հետ:
Ամերիա Սերունդ. դարձիˊր փոփոխությունը:
Ամերիա Սերունդ ծրագիրը դարձյալ իր դռներն է բացում երիտասարդների առջև: 2012 թվականից այս նախագծի շնորհիվ իրենց մասնագիտական ուղին են սկսել բազմաթիվ երիտասարդներ, որոնք այսօր ստեղծագործում և իրենց հաջողության ուղին են անցնում Ամերիաբանկում:
Մենք կօգնենք քեզ ձեռք բերել նոր գիտելիքներ, հմտություններ և փորձառություն, դառնալ մրցունակ մասնագետ, ով կգրանցի բազմաթիվ հաջողություններ և իր ներդրումը կունենա մեր երկրի զարգացման պատասխանատու գործում:
Եթե ապագայում ուզում ես փոփոխություն, դարձիˊր ներկայի փոփոխությունը: Գանդի
Միացիˊր Ամերիա Սերունդ 15-ին և դարձիˊր սպասարկման ոլորտի ամենապահանջված մասնագետներից մեկը: