Ամերիա Սերունդ. Արցախ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ

Արցախի մեր սիրելի հայրենակիցներ,

մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր նախաձեռնության հաջողության հիմքում միասնականությունն են և համախմբման ուժը։ 

Արցախի մեր հայրենակիցների համար մենք մեկնարկում ենք «Ամերիա Սերունդ․ Արցախ» ուսումնական ծրագիրը, որը հնարավորություն կտա ձեզ հետ կիսվելու մեր գիտելիքով և փորձառությամբ։ 

Կրթական ծրագրի անհրաժեշտ փուլերը հաջողությամբ անցնելուց հետո դուք հնարավորություն կունենաք շարունակելու ձեր մասնագիտական ուղին, աշխատելու ոլորտի պրոֆեսիոնալների հետ և հաջողելու պարագայում դառնալու Ամերիա ընտանիքի մի մասը կամ աշխատելու այլ կազմակերպություններում։ 

Ծրագիրը նախատեսված է 18-35 տարեկան արցախցի մեր հայրենակիցների համար։ 


Ծրագրին մասնակցելով`   դուք կստանաք.

1,5 ամիս մասնագիտական ինտենսիվ ուսուցում

Ամսական 200,000 ՀՀ դրամ (ներառյալ եկամտային հարկը և պարտադիր այլ վճարները) աշխատավարձ ուսուցման ընթացքում

Հավաստագիր ծրագրին մասնակցության վերաբերյալ

Աշխատանքի հնարավորություն Ամերիաբանկում

Artsakh Dedo-Babo monumental

Միանալով ծրագրին՝ ձեռք կբերեք նաև․

Գիտելիքներ ֆինանսաբանկային ոլորտում

Սպասարկման և վաճառքի հմտություններ

Հաղորդակցման և բանակցային հմտություններ

Այլ հմտություններ


«Ամերիա Սերունդ․ Արցախ» ծրագրին դիմելու համար խնդրում ենք անցնել հղումով և լրացնել հայտը հոկտեմբերի 12-29-ը ներառյալ։

Ameria generation Artsakh

Մասնակիցների ընտրության փուլերը

Ծրագրի մասնակիցների ընտրությունը կիրականացվի հետևյալ փուլերով․

...
Թեստավորում
...
Խմբային հարցազրույց

Միացի՛ր Ամերիա թիմին

Սկսած 2012 թվականից`  «Ամերիա Սերունդ» նախագծի շնորհիվ իրենց մասնագիտական և հաջողության ուղին են սկսել շուրջ 1000 երիտասարդներ, որոնցից շատերն այսօր էլ շարունակում են իրենց ճանապարհն Ամերիա թիմում:

Թարմացված է առ 11.10.2023 14:12