Ֆիլիպ Լինչ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ


Ֆիլիպ Լինչ

Խորհրդի անդամ

Ծնվել է 22.05.1965-ին: 


Պ-ն Լինչը ֆինանսների աշխարհում է ավելի քան 30 տարի, որից շուրջ 20 աշխատել է Lehman Brothers-ում՝ նախ որպես վերլուծաբան, հետո՝ Ասիա-Խաղաղ օվկիանոս տարածաշրջանի գծով ներդրումային գործառնությունների բաժնի համաղեկավար (1999-2002), Եվրոպայի գծով ֆինանսական գործառնությունների բաժնի ղեկավար (2003-2006), Եվրոպայի գծով կապիտալի բաժնի ղեկավար (2007-2008):

Lehman Brothers-ի՝ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի հիմնարկները Nomura-յին վաճառելուց հետո պ-ն Լինչն ստանձնեց Nomura-յի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի գծով (2008-2009), այնուհետև՝ Ասիա-Խաղաղ օվկիանոս տարածաշրջանի և Մերձավոր Արևելքի գծով (2010-2012):

2013-ից ի վեր պ-ն Լինչը Stem Capital Partners-ի հիմնադիր գործընկեր է: Stem Capital Partners-ն ուղղակի ներդրումներով զբաղվող անկախ ընկերություն է, որը ֆինանսական գործառնություններ է իրականացնում Հարավ-Արևելյան Ասիայում:


Կրթությունը

Ավարտել է ԱՄՆ Յեյլի համալսարանը՝ «պատմագիտություն» մասնագիտությամբ (1987):

Թարմացված է առ 30.06.2020 14:50:30