Լինդսի Ֆորբս
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ


Լինդսի Ֆորբս

Խորհրդի անդամ

Ծնվել է 11.10.1953թ.-ին Մեծ Բրիտանիայի Ուոքինգ քաղաքում:


Պ-ն Ֆորբսն առևտրային և ներդրումային բանկային գործառնությունների ոլորտում է արդեն 35 տարի, որից ավելի քան 20-նն աշխատել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում (ՎԶԵԲ):

ՎԶԵԲ-ում աշխատանքի է անցել 1994թ-ին՝ որպես ավագ բանկիր/երկրների գծով տնօրեն (Կենտրոնական և Արևելյան Եվրոպա, պարտքային և բաժնային գործարքներ): 2000թ-ին ստանձնում է կորպորատիվ կապիտալի գծով տնօրենի պաշտոնը և սկսում մասնագիտանալ բացառապես բաժնային գործարքներում՝ տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: 2012-2016թթ. զբաղեցնում էր Ռուսաստանում արդյունաբերության, առևտրի և գյուղատնտեսության ոլորտներում գործարքների գծով տնօրենի պաշտոնը, որի պարտականությունների մեջ էր մտնում նոր բիզնեսի ձևավորումը, պորտֆելների կառավարումը, հաճախորդների հետ փոխհարաբերությունները և թիմի ղեկավարումը: Որպես ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ հանդես է եկել բազում ցուցակված և չցուցակված կազմակերպությունների և բանկերի խորհուրդների ու աուդիտի կոմիտեների կազմում՝ Խորվաթիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Ղազախստանում, Ռուսաստանում, Եգիպտոսում և այլուր: 

Նախքան ՎԶԵԲ տեղափոխվելը պ-ն Ֆորբսը 13 տարի աշխատել էր British Linen Bank-ում՝ Bank of Scotland-ի` ներդրումային բանկային գործունեության մեջ մասնագիտացած դուստր ընկերությունում, զբաղվելով կոմերցիոն վարկավորմամբ և մասնավոր ներդրումներով տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում:

Ձեռք է բերել Norton Rose ընկերության՝ իրավական գործերով հավատարմատարի վկայական (1978) և աշխատել ընկերության առաքումների ֆինանսավորման բաժնում մինչև 1980թ.:


Կրթությունը

Ավարտել է Օքսֆորդի համալսարանը (1975)՝ «իրավագիտություն» մասնագիտությամբ, և INSEAD բիզնես դպրոցը (1981)՝ ստանալով գործարար կառավարման մագիստրոսի (MBA) կոչում:

Թարմացված է առ 30.06.2020 14:50:30