Դարձիր մեր մեծ թիմի մասնիկը, դա իսկապես ոգևորիչ է:
Միջավայր, որտեղ ընդունելով մարտահրավերներ՝ կարող եք դառնալ լավագույնը, համագործակցելով պրոֆեսիոնալ և վառ անհատականություն ունեցող թիմի հետ՝ ստեղծել նորարարական գաղափարներ: Այստեղ կարող եք ունենալ Ձեր անհատական ներդրումն ու Ձեզ զգալ ազատ, կայացած և գնահատված: Ամերիաբանկի գործունեությունը հիմնվում է փոփոխությունների ու առաջընթացի վրա: Լինելով շուկայի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկը՝ մենք բարձր ենք գնահատում մարդկային կապիտալը և անձնակազմի զարգացման ու աճի բացառիկ համակարգը, որը ձևավորվել է մեր «Երազանքների թիմում»:
Մենք հավատում ենք, որ մեր հաջողության գրավականը մեր տաղանդավոր աշխատակիցներն են, ովքեր ունեն պատասխանատվության բարձր զգացում, պատրաստակամ են, եռանդուն և օժտված են առաջնորդելու ձիրքով:
Մենք ձեռք ենք բերել մեր փորձը՝ տարիների ընթացքում բազմաթիվ հետաքրքիր մարտահրավերներ հաղթահարելով և դրանց արդյունքում առաջացած հնարավորությունները ճիշտ օգտագործելով՝ այժմ առաջարկում ենք լավագույն ֆինանսական լուծումները, որոնք պարզ են, բայց միևնույն ժամանակ արդիական:
Ովքե՞ր կարող են դառնալ մեր թիմակիցները
Նոր թիմակիցների փնտրելիս մենք հաշվի ենք առնում որոշակի հատկանիշներ.
-
Վստահություն և պատասխանատվություն
Փոխադարձ վստահությունն ու պատասխանատվությունն էական նշանակություն ունեն մեր գործունեության պատշաճ իրականացման և արդյունավետ կառավարման համար: Դրանք ձևավորում են պարտավորության զգացում, որն իր հերթին խթանում է թիմային աշխատանքը և տալիս ցանկալի արդյունք: Միասին մենք կարող ենք բարձրակարգ գործունեություն ծավալել՝ ապահովելով բարձր ցուցանիշներ:
Մենք փնտրում ենք այնպիսի մարդկանց, ովքեր պատրաստ են նոր մարտահրավերների և մշտապես ջանում են ստեղծել նորն ու հետաքրքիրը:
-
Խնդիրների լուծման հմտություններ
Պահանջվում է ոչ միայն բարձր մտավոր կարողություններ ու հետևողականություն, այլև գաղափարները որոշակի բնագավառում գործնականորեն կիրառելու հմտություն
Հարգանքը ձեռք է բերվում, իսկ ազնվությունը՝ գնահատվում: Մենք հաջողության ենք հասնում, քանի որ մեր թիմը բաղկացած է տարբեր փորձ, մշակույթ և կրթություն ունեցող անձանցից, ովքեր տարբեր տեսակետներ և մոտեցումներ ունեն, սակայն առաջնորդվում են միևնույն արժեքներով և նվիրումով՝ ձգտելով դրական փոփոխությունների և լավագույն արդյունքների:
Տաղանդավոր մարդիկ, նորարար մտածողություն և մեծ ձեռքբերումներ. այս ամենը մեր հաջողության գրավականն է:
Մենք պահանջկոտ ենք, պատասխանատու և ձգտում ենք կառուցել վստահության հիմքի վրա կառուցված երկարաժամկետ համագործակցություն: Մենք հավատում ենք, որ բարձր արդյունավետության ու բարձր պատասխանատվության մշակույթները սերտորեն փոխկապակցված են: Թիմի ներսում բաց հաղորդակցությունը խրախուսվում է կազմակերպության բոլոր մակարդակներում: Մենք գնահատում ենք տարբերվող կարծիքները և ճանաչում յուրաքանչյուրի անհատական ներդրումը:
Լինել Ամերիաբանկի մասնիկը նշանակում է դառնալ պրոֆեսիոնալ մի թիմի անդամ, որը թույլ է տալիս հաղորդակից լինել միջազգային լավագույն փորձին:
Անձնակազմը և մշակույթը.
Մեր կազմակերպության հաջողության հիմքում ընկած են մեր աշխատանքում ներդրված եռանդն ու նվիրումը: Մենք աշխատում ենք այնպիսի միջավայրում, որտեղ խրախուսվում են փոխադարձ աջակցությունն ու մշտապես ինքնազարգանալու ձգտումը:
Զարգացում և մասնագիտական առաջխաղացում .
Ձեր մասնագիտական առաջխաղացման բանալին Ձեր ձեռքում է: Մենք աջակցում ենք աշխատակիցների մասնագիտական զարգացմանն ու վերապատրաստմանը, նրանց հմտությունների և գիտելիքների ընդլայնմանը՝ նրանցից պահանջելով հավատարմություն, ազնվություն և աշխատասիրություն՝ իրենց երազանքների իրականացման ճանապարհին:
Մասնագիտական միջավայր.
Մեր ընկերության առաջատար դիրքը թույլ է տալիս ներգրավել տարբեր բնագավառներում հարուստ փորձ ունեցող բարձրակարգ մասնագետների: Բազմազան մասնագետների առկայությունը թույլ է տալիս հաղթահարել առկա մարտահրավերը:
Սոցիալական պատասխանատվությունը.
Մենք առավելագույն ջանքեր ենք գործադրում շրջակա միջավայրում մեր ազդեցությունն ընդլայնելու ուղղությամբ: Մենք հոգ ենք տանում այն միջավայրի մասին, որտեղ ապրում ենք՝ փորձելով բարելավել այն:
Անաչառություն և պատասխանատվություն.
Մենք ձեռք ենք բերում հաճախորդների վստահությունը՝ մատուցելով բարձրակարգ ծառայություններ, աշխատակիցների վստահությունը՝ նրանցից յուրաքանչյուրի արժանիքները գնահատելով, իսկ թիմի վստահությունը՝ աշխատակիցների անաչառության շնորհիվ:
Մարտահրավերներ և նորարարություններ .
Մենք աշխատում են մրցակցային շուկայում, հետևաբար մեզ անհրաժեշտ են ուժեղ խաղացողներ, ովքեր կկարողանան հաջողությամբ գործել թիմի ներքո, վարել մեծ նախագծեր և համարձակորեն հաղթահարել ամենահավակնոտ մարտահրավերները:

Ինչպե՞ս դիմել մեզ
Հանդիսանալով շուկայի առաջատար ընկերություններից մեկը՝ մենք մեծ թվով դիմումներ ենք ստանում ցանկացած թափուր աշխատատեղի համար: Կայքի այս հատվածի նպատակն է Ձեզ ծանոթացնել դիմումների ներկայացման գործընթացին և դիմումների ներկայացման համար սահմանված ընդհանուր ժամկետներին:
Թափուր աշխատատեղեր
Կրթական ծրագրեր
-
«Ամերիա սերունդ»
-
Ուսումնական պրակտիկա Ամերիաբանկում
Կադրային ռեզերվ
Եթե ցանկանում եք ուղարկել Ձեր տվյալները՝ պահուստային բազայում ընդգրկվելու նպատակով, անհրաժեշտ է ուղարկել Ձեր կողմից լրացված դիմումը hr@ameriabank.am հասցեով՝ կցելով Ձեր ինքնակեսագրականը:
Ուշադրությո´ւն. նշված դիմումներն ուսումնասիրվում են յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ ըստ թափուր աշխատատեղերի առկայության:
Ձեր դիմումը
Մենք ցանկանում ենք Ձեր մասին ստանալ ամբողջական տեղեկություն, ինչը կօգնի մեզ ճիշտ գնահատել Ձեր կարողություններն ու փորձը և հասկանալ, թե որքանով եք Դուք բացառիկ: Այս կապակցությամբ խնդրում ենք լրացնել դիմումի ձևը պատշաճ կերպով և ներկայացնել պահանջվող բոլոր տվյալները: Կարող եք նաև կցել ուղեկցող նամակ, Ձեր ինքնակենսագրականը (CV), նախորդ աշխատավայրերից ստացված երաշխավորագրերը և այլն:
Գնահատման գործընթաց
Յուրաքանչյուր հայտարարության համար ստացված բոլոր դիմումները մանրամասն ուսումնասիրվում են՝ հաշվի առնելով տվյալ աշխատատեղի համար սահմանված պահանջները: Ոսումնասիրության արդյունքների հիման վրա մենք ընտրում ենք լավագույն թեկնածուներին և նրանց հրավիրում հարցազրույցի, որը սովորաբար բաղկացած է լինում 2 փուլից: Հարցազրույցի ընթացքում անդրադառնում ենք թեկնածուի փորձին, գիտելիքներին, առանցքային հմտություններին և կարողություններին: Կարող է իրականացվել նաև առցանց թեսթավորում: Նախքան գործընթացը սկսելը մենք տեղեկացնում ենք համալրման փուլերի և բովանդակության մասին, իսկ հարցազրույցի ավարտին՝ հետագա քայլերի և պատասխանի տրամադրման հնարավոր ժամկետի մասին:

Եթե Դուք հաղթահարել եք նախնական ընտրության փուլը, և Ձեզ հրավիրել են հարցազրույցի, անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները.
-
Չուշանալ. քանի որ յուրաքանչյուր դիմողի համար սահմանված է հստակ ժամ, խնդրում ենք պահպանել նշված ժամանակացույցը: Ուշանալու կամ հարցազրույցին չներկայանալու հավանականության դեպքում խնդրում ենք նախապես այդ մասին տեղեկացնել Աշխատակիցների համալրման և Ադապտացման թիմին:
-
Լինել ազատ և ներգրավված. մենք բարձր ենք գնահատում Ձեր ազնվությունը, նվիրումն ու եռանդը և խնդրում ենք Ձեզ ամբողջությամբ ներգրավված լինել հարցազրույցի գործընթացում: Դուք չպետք է կաշկանդվեք հարցեր տալուց և առավել ամբողջական տեղեկություն ստանալուց՝ Ձեզ ուղղված հարցին լիարժեքորեն պատասխանելու նպատակով:
-
Լինել տեղեկացված. մենք բարձր ենք գնահատում երբ թեկնածուն ունի մեր ընկերության վերաբերյալ բավարար տեղեկություն, գիտի, թե ինչպիսի արժեքներ կարող է ներդնել կազմակերպության գործունեության մեջ:
Խնդրում ենք նաև հաշվի առնել, որ
-
Դիմողների կողմից տրամադրվող ցանկացած տեղեկություն գաղտնի է և ուսումնասիրվում է բացառապես Աշխատակիցների համալրման և Ադապտացման թիմի կողմից՝ թափուր աշխատատեղերի առկայության դեպքում:
-
Առանց հանդիպման մասին նախնական պայմանավորվածության՝ թեկնածուի այցը չի խրախուսվում:
-
Եթե դիմել եք որևէ թափուր աշխատատեղի համար, հեռախոսազանգի միջոցով Ձեր դիմումի կարգավիճակն ստուգելու անհրաժեշտություն չկա: Եթե Ձեր դիմումն ընտրվի, Աշխատակիցների համալրման և Ադապտացման թիմը կկապվի Ձեզ հետ:
Անկախ այն փաստից` Դուք կայացած, թե պարզապես սկսնակ մասնագետ եք, եթե զգում և հավատում եք, որ կարող եք որևէ բան փոփոխել դեպի լավը կամ որևէ արժեք ստեղծել, մենք հնարավորություն կտանք Ձեզ գտնել Ձեր տեղն ու դերը «Ամերիա» ընկերության երազանքի թիմում:
|