ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`   "Ամերիաբանկ" ՓԲԸ, "Աբովյան" մասնաճյուղ

ՊԱՇՏՈՆԸ`  Մասնագետ գանձապահ

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • հիմնական մշտական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
  • արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
  • մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`  ՀՀ, ք. Աբովյան

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ`  հաճախորդների հաշվարկա-դրամարկղային գործառնությունների իրականացում:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`  

  • Կանխիկ գործառնություններ իրականացնելու նպատակով նախադրամապահոցից անհրաժեշտ կանխիկ դրամական միջոցների ամրացման ստացում և ավելցուկի վերադարձ
  • Հաճախորդների հաշիվներին կանխիկ գումարների մուտքագրում և ելքագրում, սկզբնական փաստաթղթերի ձևավորում, ստեղծված փաստաթղթերի հիման վրա հաճախորդներից կանխիկ գումարի ընդունում և տրամադրում
  • Կանխիկ և անկանխիկ արտարժույթի փոխարկման գործառնությունների ձևակերպում
  • Հաճախորդների կողմից ներկայացված վճարման հանձնարարականների ընդունում, մուտքագրում, համապատասխան գործարքների իրականացում
  • Պլաստիկ քարտերի սպասարկում POS TERMINAL սարքի միջոցով
  • Օրվա ընթացքում կատարված գործարքների գծով հիմնավորող փաստաթղթերի փաթեթի ձևավորում և ստուգում

ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`  

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական տնտեսագիտական, ֆինանսական, հաշվապահական կրթություն
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ (որից, առնվազն վեց ամսվա փորձ ֆինանսական ոլորտում)
  • Ազնվություն, կանխիկ դրամական արժեքները ճանաչելու և բնորոշելու բացառիկ ունակություն, հաղորդակցման հմտություններ
  • MS Word, Excel, Outlook “AS-Bank Գործառնական օր” համակարգչային ծրագրերի իմացություն
  • Հայերեն, ռուսերեն անգլերենի լեզուների գերազանց իմացություն:

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ`  Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

ԴԻՄՈւՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ`  Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 16.12.2018 լրացնել կայքում զետեղված դիմում/հայտը և կցելով ինքնակենսագրությունը, նշելով աշխատանքային փորձը, որակավորումը և այն անձանց տվլայները, որոնք կարող են երաշխավորություն տալ, և  ուղարկել hr.branch@ameriabank.am  էլ.փոստին, վերնագրում նշելով համապատասխան պաշտոնի անվանումը:

 

Խնդրում ենք անձամբ չներկայանալ և չզանգահարել: 

Դիմումների ընդունման սկիզբ`    05.12.2018
Դիմումների ընդունման վերջնաժամկետը`    16.12.2018

 

 

 

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:







Թարմացված է առ 05.12.2018 թ., 17:27

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.